նախշ From Wikipedia, the free encyclopedia
Թարթան, նախշ, որն առաջանում է նախապես տարբեր գույներ ներկած թելերի սարժե միահյուսումից։ Արդյունքում ուղղահայաց և հորիզոնական գծերով առաջանում են քառակուսի նախշեր, նաև քառակուսի տարածքներ, որոնք լցված են անկյունագծերով։ Թարթանը, կախված նախշից, կարող է խորհրդանշել Շոտլանդիայի տարբեր շրջաններ, կլաններ կամ կազմակերպություններ։ Առանձնապես հայտնի են թարթանով շոտլանդական քիլթերը։
Թարթանն արժեքավորվում է ելնելով գույներից և թելերի քանակից։
Գույն | Տառ | Անգլերեն |
---|---|---|
Կապույտ (և երանգները) | B | Blue, purple, navy, azure |
Կանաչ (ձիթապտղի գույն) | G | Green, olive, lime, bottle |
Սև | K | Black |
Մողրագույն | N | Neutral Grey |
Նարնջագույն | O | Orange |
Կարմիր (վարդագույն, բորդո, ալ…) | R | Red, pink, wine, marroon, scarlet |
Շականակագույն | T | Tan, brown, camel, fawn |
Սպիտակ | W | White |
Դեղին | Y | Yellow |
Թարթանի համաշխարհային Scottish Tartans World Register գրանցման մատյանում նկարագրված են կտորի ավելի քան 3300 նկար, նոր տեսակները այլևս չեն գրանցվում։ Մեկ այլ՝ Scottish Register of Tartans մատյանում 2010 թվականի դրությամբ ավելի քան 6000 թարթանի տեսակ էր գրանցված և նորերի գրանցումը շարունակվում է[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.