Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թարգմանչաց վանք, վանք Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում[2]։
Թարգմանչաց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Այգեշատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | ավերակներ, վերականգնվում է |
Կազմված է | Գերեզմանոց և Պարիսպ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Սուրբ Թարգմանչաց տոն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Հիմնադրված | 7-րդ դար |
Targmanchats Vank Վիքիպահեստում |
Բնակիչները, որ անցած դարի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ այստեղ են եկել Խոյից, տաճարը կոչում էին Սուրբ Մարիամ Աստվածածին։ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն Թարգմանչաց է կոչվել եկեղեցին։ Թորոս Թորամանյանը հաղորդում է[3]․
«Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունը կուտա եղեր այս ավերակին, բայց ինչ ապացույցների վրա հիմնված, ինձ հայտնի չէ։» |
Տաճարը մինչև անցյալ դարի կեսերը եղել է կանգուն։ Կործանվել է ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Տաճարի գմբեթի արևելյան հատվածը հենված է գմբեթակիր կամարի վրա գոյատևել է մինչև 1926 թվականը։ Այժմ կանգուն է տաճարի հյուսիս-արևելյան անկյունը միայն՝ արևելյան խորանի, հյուսիս-արևելյան ավանդատան ու 3/4 խորշի և հարավ-արևելյան ավանդատան մի մասի ներքնամասերը միայն՝ մինչև գմբեթիակիր կամարների հիմքը։ Տաճարի մյուս մասերը մեծ զանգվածների ձևով ընկած են իրենց երբեմնի տեղերեից ոչ հեռու։ Այդ զանգվածները վերին աստիճանի ամրակուռ են, շաղախը՝ կարծր։ Շինության կործանումն ինչ-որ երկրաշարժի վերագրել ալներև ահհիմն է[2]։
Տաճարը կառուցված է եղել տեղական սև և մասամբ շագանակագույն մեջ չափերի տուֆաքարով և կրաշաղախով։ Շարքի քարերի բարձրությունը ճակատներում 50-70 սանտիմետ է, ներսի պատերում՝ 40-50 սանտիմետր։ Շարքերը և կարերը կանոնավոր են, քարերը մշակված են սրբատաշ, եզրագծերը՝ ճիշտ։
Տաճարում գործադրված ճարտարապետական ձևերը պարզ են, զուսպ, կերտված չափի և համաչափության նուրբ զգացումով, նրանց միջև ակներև է ներքին ներդաշնակություն, որ արտահայտվում է մասերում և ամբողջի մեջ վեհ հանգստությամբ։
Շինության ներսում բացակայում է քանդակը։ Ուղղանկյուն հիմքի վրա բարձրացող ուրմնամույթերի խոյակները պարզ խորանարդներ են, որ դեպի վերև թեթևակի լայնանում են, փոխանցվում ոչ լայն եզրաշերտի։ Դրանց հենվող գմբեթակիր կամարները կողադեմ չունեն, կամարաքարերը երկարությամբ դրված են կամարի ուղղությամբ։ Կողադեմ չունեն նաև գմբեթային փոխանցման համակարգի տրոմպի կամարները։
Գմբեթաթմբուկի հիմքով անցնող գոտին, որ ունի մոտ կես քարի բարձրություն, ապտից դուրս փոքր չափով։ Այն մի սլաքար է, որի ներքին եզրը կլորացվել է, տրվել է գլանի ձև։ Գմբեթաթմբուկի ներսում, պատի հարթությունից փոքր չափող առաջացած, նույնպես առանց կողադեմի հարթ որմնասյուակամարաշար է, դրանցից ութի մեջ պատուհաններ են, մյուս ութը՝ խուլ են՝ հարթ պատի ձևով։ Գմբեթաթմբուկի ներսում կանգուն մնացած երեք կամարների վրայից դեպի գմբեթի գագաթն են ձգվում հարթ եզրագծով քարակերտ ջլաղեղներ։ Այդպիսիք գմբեթում եղել են ընդամենը 12-ը՝ երեքական հատ ամեն խորանի վերևում, որոնցով և ստեղծվել է գմբեթածածկի դեկորատիվ խաչը։
Տաճարի արտաքին ճակատների վրա տեղ գտած զարդաձևերը նույնպես զուսպ են և փոքրաթիվ։
Տաճարի արևելյան, հյուսիսային և հարավային ճակատները օժտված ենսեղանաձև հիմքով և հատած կիսակոնաձև վերնամաս ունեցող զույգ խորշերով, որոնք իրենց չափերով ու ճակատների հարթության վրա գրաված դիրքով տաճարի ամբողջական հորինվածքի հետ ներդաշնակ ենու համաչափ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.