From Wikipedia, the free encyclopedia
Թամզարա (թուրքերեն՝ Tamzara), գյուղաքաղաք (ավան, գյուղ) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից հյուսի, Կերասուն տանող ճանապարհին։
Գյուղաքաղաք | |
---|---|
Թամզարա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Շապին Գարահիսար |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Թամազրա, Թամարզա, Թամզար, Թեմզերի, Տամզարա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բնակավայրը տեղադրված էր քարաժայռի փեշերին և շրջապատված էր փարթամ պարտեզներով ու պուրակներով։ Ուներ խմելու և ոռոգելու առատ ջուր։ Թամզարայի միջով հոսում է Աիթմուղի գետի աջ վտակներից մեկը, որի հովիստը հարուստ էր անդաստաններով և հովիտներով։
Ըստ ավանդության հայերի նախնիները Անիից XIX դարում գաղթած վերաբնակիչներ են։ Թամզարան ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Մինչև 1915 թվականն ուներ 8000 հայ բնակիչ։ Բնակիչները բարետես, նուրբ դիմագծերով, խաղաղ, համբերատար, բայց խիզախ մարդիկ էին։
Բնակիչները հմուտ արհեստավորներ էին։ Հատկապես զբաղվում էին բրուտությամբ և ջուլհակությամբ։ Մշակում էին Տրապիզոնի և Կերասունի շրջաններից բերած վուշը։
Բնակավայրն ուներ ալրաղաց գործարան։ Թամզարայի շրջակայքում կային շատ ջրաղացներ։
Գյուղաքաղաքի շրջակայքում կան արծաթի հանքավայրեր։
Թամզարան ուներ Ս. Աստվածածին (կառուցված 1210 թ.), Ս. Թագավոր (կառուցված 1210 թ.) և Ս. Խաչ (կառուցված 1252 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտակայքում գտնվում էին Ս. Գերոգ (Այոս-Խըտրելլեսի), Կողուց և Կարմրակ Ս. Նշան եկեղեցիները։
Բնակավայրում գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որն ուներ մոտ 150 աշակերտ։
Թամզարան հին ձեռագրերում հիշատակվել է որպես գրչության կենտրոն։
Այստեղ է ծնվել կրթական գործիչ Գ. Մալաթյանը (1860-1940)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.