լուսակայման չափման սարքավորում From Wikipedia, the free encyclopedia
Լուսակայացույց[1], էքսպոնոմետր (լատին․՝ expono), սարք, որը հաշվում է լույսի քանակը, որի շնորհիվ լուսանկարիչը կամ օպերատորը որոշում է պահաժամը և դիաֆրագման։ Նման սարքեր են նաև ֆլեշմետրը և մուլտիմետրը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իրենից ներկայացնում է աղյուսակ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նկարահանման պայմանները և այն, թե ինչ կարգավորումներ պետք է տեղադրել ֆոտո կամ կինոխցիկի վրա։
Այս տեսակի լուսակայացույցում գլխավոր համեմատական տարրը հանդիսանում է մարդու աչքը։
Լույսը, ընկնելով լուսատարրի վրա, սլաքի օգնությամբ ցույց է տալիս տվյալն աղյուսակի կամ էկրանի վրա։ Ֆոտոէլեկտրոնային լուսակայացույցներն իրենց հերթին բաժանվում են ևս մի քանի տեսակների։
Սարքի լուսակայացույցի լուսատարրը կազմված է սելենային ֆոտոդիոդներից։ Սելենային լուսակայացույցներն իրենց կառուցվածքով բավականին պարզ են և չեն պահանջում հոսանքի աղբյուր (մարտկոց)՝ աշխատելու համար։ Սելենային լուսակայացույցները մենք կարող ենք հանդիպել «Լենինգրադ 1,2,3,4,7,8,10» սարքերի և «Զենիտ-Ե», «Զենիտ-11», «ՖԵԴ-4» ու «ՖԵԴ-5» ֆոտոխցիկներում։
Այսպիսի լուսակայացույցների հիմքում ընկած է գալվանաչափը։ Նման լուսակայացույցները հանդիպում են «Սվերդլովսկ 2,4,6», իսկ ֆոտոռեզիստորային լուսակայացույցները՝ Պենտաքս խցիկներում։
Թվային լուսակայացույցի հիմքում ընկած է Ֆոտոռեզիստորային լուսակայացույցի կառուցվածքը, բայց տվյալները թվայնացվում են և ուղարկվում միկրոմշակիչ, որտեղ ավելի ճշգրիտ են հաշվարկվում։ Նման լուսակայացույցներն աշխատում են մարտկոցներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.