Էվրի-Կուրկուրոն

From Wikipedia, the free encyclopedia

Էվրի-Կուրկուրոնmap

Էվրի-Կուրկուրոն (ֆրանսերեն՝ Évry-Courcouronnes. ֆրանսերեն արտասանութամբ՝  evʁi kuʁkuʁɔn), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Էսսոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է[3]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Էվրի-Կուրկուրոն
ֆր.՝ Évry-Courcouronnes[1]
Thumb
Երկիր Ֆրանսիա
ՀամայնքԷսոն և arrondissement of Évry?
Հիմնադրված էհունվարի 1, 2019 թ.
Մակերես12,70 կմ²
ԲԾՄ58 մետր
Բնակչություն66 700 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Փոստային դասիչ91000
Պաշտոնական կայքevrycourcouronnes.fr
Thumb
Էվրի-Կուրկուրոն (Ֆրանսիա)
Փակել

Համայնքը կազմավորվել է 2019 թվականի հունվարի 1-ին Էվրի և Կուրկուրոն բնակավայրերի միավորման արդյունքում[4]։

Էվրի-Կուրկուրոնում է տեղակայված Genopole գիտահետազոտական կենտրոնը, որի կազմի մեջ ընդգրկված բազմաթիվ լաբորատորիաներում ու գիտական հաստատություններում ուսումնասիրություններ են կատարվում գենետիկայի, կենսատեխնոլոգիայի և դրանց հարակից գիտությունների ասպարեզում։

Ժողովրդագրություն

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Զբոսայգին

Հանգստի, ժամանցի գրավիչ վայրերից է Parc-du-Lac Courcouronnes զբոսայգին՝ փոքրիկ լճով և նշանավոր մագլցման պատով (Dame du Lac), որը կառուցվել է ճարտարապետ Պիեռ Շեքլիի նախաձեռնությամբ, 1975 թվականին[5]։ Թեև 21-րդ դարասկզբից հանրությանն արգելվել է օգտագործել պատը, այդուհանդերձ այդ արգելքը խախտողների պակաս չի զգացվում, ոմանք նույնիսկ կանոնավոր կերպով շարունակում են մագլցումները։

Կրթություն

Համայնքում գործող ավագ և բարձրագույն կրթության համբավավոր օջախներից են բիզնես դպրոցը (Institut Mines-Télécom Business School), համակարգչային գիտությունների ազգային դպրոցը (National School of Computer Science for Industry and Business), Telecom SudParis հաստատությունը և Էվրի Վալ դ՛Էսսոն համալսարանը (University of Évry Val d'Essonne):

Գործընկեր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.