Էվան Ն'Դիկա
ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էվան Ն'Դիկա (ֆր.՝ Evan N'Dicka, օգոստոսի 20, 1999[1][2], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Remove ads
Remove ads
Ակումբային կարիերա
Օսեր
Ն'Դիկան Օսերի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[5]։ Փետրվարի 5-ին ֆրանսիացին կնքեց իր առաջին պայմանագիրը[6]։ Օգոստոսի 8-ին նա գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Ռեդ Ստարի դեմ խաղում[7]։ Օսերի կազմում Ն'Դիկան անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
2018 թվականի հուլիսի 5-ին Ն'Դիկան 5 տարվա պայմանագիր կնքեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի հետ[8][9][10][11]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 25-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Այնտրախտի կազմում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Հանովերի դեմ խաղում[14]։
Remove ads
Միջազգային կարիերա
Ն'Դիկան իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Կամերունը միջազգային ասպարեզում[15]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ[16]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads