Remove ads

Էսկիմոսներ, բնիկ ժողովուրդներ, ովքեր պատմականորեն բնակություն են հաստատել Երկրագնդի հյուսիսային շրջաններում ՝ արևելյան Սիբիրից (Ռուսաստան) մինչև Ալյասկա (ԱՄՆ), Հյուսիսային Կանադա, Նունավիկ, Նունացիավուտ և Գրենլանդիա[13][14]։

Արագ փաստեր Էսկիմոս, Ընդհանուր քանակ ...
Էսկիմոս
Ընդհանուր քանակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ 55 942 (2000 г.)[1]
Ալյասկա Ալյասկա՝ 47 783 (2000 թ.)[2]
Կալիֆոռնիա Կալիֆոռնիա՝ 1272 (2000 թ.)[3]
Վաշինգտոն (նահանգ) Վաշինգտոն: 1204 (2000 г.)[4]

Կանադա Կանադա՝ 50 480 (2006 թ.)[5]
Նունավուտ՝
24 640 (2006 թ.)[5][6]
Քվեբեկ՝
10 190 (2006 թ.)[5][7]
Նյուֆաունդլենդ և Լաբրադոր
4715 (2006 թ.)[5][8]
Հյուսիսարևմտյան տարածքներ
4165 (2006 թ.)[5][9]
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա՝ շուրջ 50 000
Դանիա Դանիա՝ 18 563 (2007)[10]
Ռուսաստան Ռուսաստան՝ 1738 (2010 թ.)[11]; 1750 (2002 г.)[12]
Չուկոտկայի ինքնավար շրջան
1529 (2010 թ.)[11]; 1531 (2002 г.)[12] Մագադանի մարզ
33 (2010 թ.)[11]; 26 (2002 г.)[12]

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)
Փակել
Thumb
Գրենլանդացի էսկիմոսի պատկերազարդում

Էսկիմոս համարվում են երկու հիմնական ժողովուրդներ ինուիթները (ներառյալ ալյասկյան ինուպիատները, Գրենլանդական ինուիթները և Կանադայի ինուիթները) և յուպիկները արևելյան Սիբիրից[15] և Ալյասկայից։ Երրորդ հյուսիսային ժողովուրդը ալեուտներն են, որոնք մոտ կապ ունեն այս երկուսին։ Նրանք ունեցել են միասնական նախնի և լեզվախումբ էսկիմո-ալեուտ լեզուներ։

Շատ ինուիթներ, յուպիկներ, ալեուտներ և այլ ժողովուրդներ համարում են Էսկիմոս տերմինը անընդունելի[16]։ Բառը չունի հստակ հոմանիշ[17]։

Էսկիմոսների ոչ ինուիթ ենթաճյուղ Էսկիմո-Ալեուտ լեզվաընտանիքի մեջ մտնում է չորս յուպիկ լեզուներ, որոնցից երկուսն օգտագործվում են Ռուսաստանի հեռավոր արևելքում և Սուրբ Լավրենտի կղզում, իսկ մյուս երկուսը՝ Ալյասկայում։

Ըստ վերձին գենետիկ հետազոտությունների արևելյան Սիբիրի չուկչաների ամենամոտ կապը Սիբիրյան յուպիկների հետ է[18]։

Աշխարհում ներկայումս ապրում է ավելի քան 183․000 էսկիմոս[19][20][21][22], որոնցից 135․000-ը ավանդական բևեռային շրջաններում[14]։ Կանադայի[23][24][25] և ԱՄՆ-ի կառավարությունները[26][27] քայլեր ձեռնարկեցին, որպեսզի չօգտագործվի Էսկիմոս տերմինը պաշտոնական փաստաթղթերում, սակայն այն ամբողջությամբ չի վերացվել, քանի որ բառը որոշ տեղերում գրված է ցեղային և հետևաբար, ազգային տերմինաբանության մեջ[28]։ Կանադան պաշտոնապես օգտագործում է Ինուիթ տերմինը երկրի հյուսիսային շրջանում ապրող բնիկների համար[23][24]։ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես գործածում է Ալյասկայի բնիկներ տերմինը[27] յուպիկների, ինուիթների և ալեուտների համար։

Remove ads

Էսկիմոսները Ռուսաստանում

Բնակչությունը 2002 թվականի տվյալներով

  • գյուղ Նովոե Չապլինո - 279 մարդ
  • գյուղ Սիրենիկի - 265 մարդ
  • գյուղ Լավրենտիյա - 214 մարդ
  • գյուղ Պրովիդենիյա - 174 մարդ
  • գյուղ Անադիր - 153 մարդ
  • գյուղ Ուելկալ - 131 մարդ

Ծանոթագրություններ

Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads