Էռնեստ Օռլանդո Լոուրենս (անգլ.՝ Ernest Orlando Lawrence) (օգոստոսի 8, 1901(1901-08-08)[1][2][3][…], Կանտոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4][5][6] - օգոստոսի 27, 1958(1958-08-27)[7][8][9][…], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11][12][…]), ամերիկացի ֆիզիկոս, 1942 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ։ 1930 թվականից Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, 1936 թվականից՝ այդ համալսարանի ռադիացիոն լաբորատորիայի տնօրեն։ 1930 թվականին առաջարկել, իսկ այնուհետև կառուցել է (Ն. Էդլեֆսոնի հետ) ցիկլատրոնի առաջին մոդելը։ Հետագայում Լոուրենսի ղեկավարությամբ ԱՄՆ-ում կառուցվել են մի շարք արագացուցիչներ։ Զբաղվել է միջուկային ռեակցիաների և արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությամբ, ռադիոկենսաբանության և ռադիոթերապիայի պրոբլեմներով։ Մասնակցել է ատոմային ռումբի ստեղծմանը։ 1939 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Արագ փաստեր Էռնեստ Լոուրենսանգլ.՝ Ernest Lawrence, Ծնվել է ...
Էռնեստ Լոուրենս անգլ.՝ Ernest Lawrence |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 8, 1901(1901-08-08)[1][2][3][…] Կանտոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4][5][6] |
---|
Մահացել է | օգոստոսի 27, 1958(1958-08-27)[7][8][9][…] (57 տարեկան) Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11][12][…] |
---|
Գերեզման | Chapel of Memories Columbarium and Mausoleum[13] |
---|
Բնակության վայր(եր) | Բերկլի և ԱՄՆ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Եյլի համալսարան, Չիկագոյի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Հարավային Դակոտայի համալսարան, St. Olaf College? և Augustana Academy? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[14] |
---|
Գիտական ղեկավար | Ուիլյամ Ֆրենսիս Գրեյ Սուոն |
---|
Եղել է գիտական ղեկավար | Էդվարդ Ջ. Լոֆգրեն, Մ. Սթենլի Լիվինգսթոն, Վու Ծիենսիոն, Ռոբերտ Ռ. Ուիլսոն, Քենեթ Ռոս ՄաքՔենզի, Դեյվիդ Հ. Սլոուն, Ջոն Ռեգինալդ Ռիչարդսոն և Միլթոն Ջեյ Ուայթ[15] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Մերի Քեյ Բլումեր |
---|
Ստորագրություն
|
Ernest O. Lawrence Վիքիպահեստում |
Փակել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 668)։ |