հայ փաստաբան From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյան (օգոստոսի 10, 1916, Ռիչմոնդ, ԱՄՆ - մայիսի 20, 1984, Ռիչմոնդ, ԱՄՆ), հայազգի ամերիկյան բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով[2]։
Էռնեստ Դերվիշյան | |
---|---|
օգոստոսի 10, 1916 - մայիսի 20, 1984 (67 տարեկան) | |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մահվան վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Westhampton Memorial Park and Cremation Park[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | ԱՄՆ բանակ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ծնվել է 1916 թվականին ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքում։ Ստացել է Երվանդ անունը[3]։ 1933 թվականին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը։ 1937 թվականին հանձնելով Վիրջինիա նահանգի քննությունները ստանում է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1941 թվականի սեպտեմբերին իր ծննդավայրից մեկնում է բանակ և որպես շարքային ծառայության անցնում։ Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայում[4]։ 1944 թվականին, Իտալիայում ֆաշիստների դեմ մարտերին մասնակցելիս, հետևակային 34-րդ դիվիզիայի տեխնիկական սերժանտ էր։
1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկել է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնացել միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձել է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվել է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցել է թշնամու դիրքերը, խլել մեկ գնդացիր և անակնկալի բերել հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարել է թշնամու 45 զինվորի, խլել երեք գնդացիր և տասը ատրճանակ[5]։։
Պատերազմի ավարտից հետո էլ Էռնեստ Դերվիշյանը շարունակել է իր ծառայությունը Եվրոպական և խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում։ Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով[6] (ըստ այլ տվյալների գնդապետի[7])։ Բացի Կոնգրեսի պատվո շքանշանից, Դերվիշյանը պարգևատրվել է մի շարք երկրների շքանշաններով՝ լեհական վտարանդի կառավարության կողմից՝ Պատվո մեդալով, Բրոնզե աստղով և իտալական հրամանատարության կողմից՝ Արծաթե խաչով, ռազմական արիության խաչով և այլն։ Զորացրվելով՝ Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ՝ եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական պետական կարևոր հարցերով խորհրդական[8]։
ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյանը մահացել է 1984 թվականին և թաղված է ծննդավայրի Վեստհեմփթն հիշատակի պուրակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.