Էնն Առչեր (անգլ.՝ Anne Archer, օգոստոսի 24, 1947[1], Լոս Անջելես, ԱՄՆ[2]), ամերիկյան դերասանուհի և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ։
Էնն Առչեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 24, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000271 |
annearcher.com |
Դերասաններ՝ Ջոն Արչերի և Մարջորի Լորդի աղջիկը[3]։
Դերասանական կարիերան սկսել է հեռուստատեսության մեջ 1970-ականների սկզբին, փոքրիկ դերերով՝ հեռուստասերիալներում և շոուներում։ 1971 թվականին դերասանուհին արժանացավ՝ Միս Ոսկե Գլոբուս կոչմանը։
1978 թվականին Առչերը «Ճակատագրական հակում» ֆիլմում դերակատարեց Բեթ Գալլահերին, ինչի համար արժանացավ «Օսկար» կինոմրցանակին։ Հետագայում նա ունեցավ բազմաթիվ դերեր՝ «Հայրենասերների խաղերը» (1992), «Կարճ պատմություններ» (1993), «Ուղիղ և ակնհայտ սպառնալիք» (1994), «Պատերազմի արվեստը» (2000) և «Հանցագործը» (2008) ֆիլմերում։
Դերասանուհին ամուսնացել է երկու անգամ և ունի երկու որդի։ Հրեա լինելով, Առչերը սաենտոլոգիայի եկեղեցու անդամ է համարվում[3][4]։ 2006 թվականին նա հիմնել է՝ մարդու իրավունքների պաշտպանության դերասանների կազմակերպություն, որը նշանակալից օգնություն է ստանում սաենտոլոգներից[5]։
Պարգևներ
- Վենետիկի կինոփառատոն 1993 - «Վոլպի գավաթ լավագույն դերասանական անսամբլի համար» («Կարճ պատմություններ»)
- «Ոսկե գլոբուս» 1994 - «Լավագույն դերասանական կազմ»
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.