Էնդերի խաղը (ֆիլմ, 2013)
From Wikipedia, the free encyclopedia
Էնդերի խաղը (անգլ.՝ Ender's Game), ռեժիսոր Գևին Հուդի գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանվել է Օրսոն Սքոթ Քարդի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 28-ին[10], Ռուսաստանում՝ 2013 թվականի նոյեմբերի 31-ին[11]։
Սյուժե
Մարդկությունը պայքար է մղում այլմոլորակային բզեզների հետ։ Ստեղծվում է ռազմական դպրոց, որտեղ կառավարողները երեխաների են ուղարկում։ Այնտեղ պատրաստում են ապագա ղեկավարների, ովքեր պետք է կառավարեն մեր մոլորակի հարձակման ձևերը։ Էնդեր Վիգգենը ընտանիքում երրորդ երեխան է։ Նրա մեծ եղբայր՝ Պիտերը, չընդունվեց իր չափից շատ դաժանության պատճառով, իսկ քույրը Վալենտինան՝ հակառակը, ունի շատ նուրբ բնավորություն։ Ռազմական դպրոցի ղեկավար գնդապետ Գրաֆֆը կարծում է, որ Էնդերը հենց նա է, ով պետք է հրամաններ արձակի ամբողջ բանակին։ Ռազմական դպրոցից հետո Էնդերին ուղարկում են ղեկավարների դպրոց, որտեղ նրա ուսուցիչը՝ Մաիզեր Ռեկխեմը էր։ Նա պատերազմի հերոս է, նախորդ պատերազմի ժամանակ ժուկերի հաղթող է եղել։ Էնդերի ուսուցումը անցնում է համակարգչային խաղի տեսքով՝ նա կառավարում է տիեզերական նավերը՝ ժուկերի դեմ կռվից։ Էնդերը համարվում է բանակի գլխավոր հրամանատարը, իսկ սպաները՝ նրա ընկերները ռազմական դպրոցից...
Գլխավոր դերերում
- Էնդեր Վիգգին - Էիսա Բատերֆիլդ[12]
- Խարիամ Գրաֆ - Խարիոսոն Ֆորդ[13]
- Պետրա Արկանիան - Խեիլի Ստեինֆիլդ[14]
- Մեզեր Ռակխեիմ - Բեն Կինգսլի
- Գվեն Անդերսոն - Վիոլլա Դևիս[15]
- Բոնզո Մադրիդ - Մոիզես Արիաս
- Վալենտինա Վիգգին (Էնդերի քույրը)- Էբիգեիլ Բրեսլին
- Պիտեր Վիգգին (Էնդերի եղբայրը)- Ջիմմի Պինչակ
- Բոբ - Արամիս Նաիտ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.