From Wikipedia, the free encyclopedia
Դարթ Վեյդեր (անգլ.՝ Darth Vader, ծնված որպես Էնակին Սքայուոքեր [Anakin Skywalker]), «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի կերպար։ Ֆիլմերի առաջին եռապատումում Վեյդերը ներկայացվում է որպես գլխավոր բացասական, իսկ երկրորդ եռապատումում որպես գլխավոր դրական կերպար։
Ստեղծվել է Ջորջ Լուկասի կողմից և հանդես եկել «Աստղային պատերազմների» բոլոր 6 ֆիլմերում, ինչպես նաև առկա է համանուն գրքերում, համակարգչային խաղերում, կոմիքսներում, հեռուստասերիալներում և այլ գրականությունում։
Ինչպես ներկայացնում են ֆիլմերը՝ Էնակին Սքայուոքերը ջեդայ ասպետ էր, ով, ըստ մարգարեության, ընտրյալ էր ու պիտի վերականգներ հավասարակշռությունը Ուժի մեջ, սակայն դրա փոխարեն գերադասում է Ուժի մութ կողմը և միանում Ջեդայների ոխերիմ թշնամի Սիթհ տիրակալին՝ դառնալով Դարթ Վեյդեր[6]։ Մինչև խավարի առաջնորդ դառնալը, Սքայուոքերը եղել է Պադմե Ամիդալայի սիրելին և Լյուք Սքայուոքերի ու Արքայադուստր Լեյայի հայրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.