From Wikipedia, the free encyclopedia
Էյնուլլա Ֆաթուլլաև (ադրբ.՝ Eynulla Fətullayev)՝ ադրբեջանցի լրագրող, ով հայտնի է դարձել Խոջալուի իրադարձությունների իր հետաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով։
Էյնուլլա Ֆաթուլլաև ադրբ.՝ Eynulla Emin oğlu Fətullayev | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Eynulla Fatullayev Վիքիպահեստում |
Ինչպես գրում է «Ռեպորտյոր» ամերիկյան ռուսալեզու ամսագիրը՝ հետաքրքրական են եղել Էյնուլլա Ֆաթուլլաևի հարաբերությունները Ադրբեջանցի ընդդիմադիր «Մոնիթոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի հետ։ Ըստ աղբյուրը՝ Մոնիտորը հանդիսացել է գլխավոր ընդդիմադիր աղբյուրը Ադրբեջանում։ Երկու լրագրողների համագործակցությունը ավարտվել է նրանց հարաբերությունների խզմամբ։ Դրանից ոչ երկար ժամանակ անց Էլմար Հուսեյնովին սպանում են անհայտ անձինք՝ հրազենով սեփական տան մուտքում։ Անկախ այն փաստից, որ նրանք երկար ժամանակ աշխատել են իրար հետ, իսկ Ֆաթուլլաևը ինքն իրեն հռչակել է ընդդիմադիր լրագրող, նա չի անցկացրել հետաքննություն գործերոջ սպանությունը բացահայտելու նպատակով[1]։
Ֆաթուլլաևին դատապարտել են 8,5 տարի ազատազրկման 2007 թվականին՝ հարկերից խուսափելու ու արտասահմանյան դեսպանատների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքներով[2]։ 2009 թվականին հայտարարվել է, որ Ֆաթուլլաևի բանտախցում հայտնաբերվել է 0,22 գրամ հերոին, ինչի համար նրաн դատապարտել են ևս 2 տարի ազատազրկման[3]։
Ֆաթուլլաևը ազատ է արձակվել համաներմամբ Իլհամ Ալիևի կողմից 2011 թվականին[4]։
Բանտարկությունից հետո Ֆաթուլլաևը խզում է իր հարաբերությունները միջազգային իրավապատպան կազմակերպությունների հետ՝ քննադատելով դրանց զեկույցները ուղղված Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ։ 2013 թվականին Amnesty International իրավապատպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆաթուլլաևը ու իրեն պատկանող haqqin.az լրատվականը օգտագործվում են Ադրբեջանի կառավարության շահերը պաշտպանելու նպատակով[5]։ Նա նաև վատնել է Amnesty տված դրամաշնորհը[6]։
2015 թվականի գարնանը Եվրամիությունում Իսլամական Համագործակցության Կազմակերպության մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ հետևելով Haqqin.az հրապարակումներին, կարելի է հասկանալ՝ ինչպես է մտածում իշխանություն։ Ֆաթուլլաևի ղեկավարած Haqqin. az կայքը ցուցադրում է, թե ինչ է կատարվում Ադրբեջանի իշխանություններում, կարել է հասկանալ՝ ով է դառնում Ալիևի իշխանության համար անցանկալի կերպար, իսկ ով է վայելում ռեժիմի կողմից լավ վերաբերմունք[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.