Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էյնհարդ (լատին․՝ Einhardus aut Eginhardus, գերմ.՝ Einhard auch Eginhard. մոտ 774, Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - մարտի 14, 840, Seligenstadt Abbey)՝ ֆրանկ պատմիչ, գիտնական և պալատական։ Էյնհարդը Կառլոս Մեծի և նրա որդի Լյուդովիկոս Բարեպաշտի նվիրված ծառան էր և սպասավորը։ Նրա հիմնական և կարևորագույն գործը համարվում է «Կառլոս Մեծի կյանքը» պատմական երկը, որը համարվում է վաղ միջնադարի ամենաարժեքավոր երկերից մեկը։
Էյնհարդ | |
---|---|
Ծնվել է | մոտ 774 |
Ծննդավայր | Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա |
Վախճանվել է | մարտի 14, 840 |
Վախճանի վայր | Seligenstadt Abbey |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, կենսագիր, կաթոլիկ քահանա և Imperial Councillor |
Լեզու | լատիներեն |
Կրթություն | Fulda monastery? |
Ուշագրավ աշխատանքներ | Կառլոս Մեծի կյանքը |
Einhard Վիքիպահեստում |
Էյնհարդը ֆրանկական թագավորության արևելյան գերմանալեզու հատվածից էր։ Լինելով փոքրամարմին Էյնհարդը չէր կարող ձի հեծնել և կամ թուր գործածել այդ պատճառով էլ նա իրեն նվիրում է գիտության ուսումնասիրմանը, հատկապես խորամուտ է լինում լատիներենի իմացությանը։ Չնայած այն փաստին, որ՝ 791 կամ 792 թվականից սկսած նա աշխատանքի է անցնում Կառլոս Մեծի արքունիքում, և նրան է վստահվում մի շարք շինությունների կառուցման գործը նա այդպես էլ բարձր պաշտոնի չի կարողանում հասնել Կառլոս Մեծի գահակալման շրջանում։ Ի հակադրություն սրան Կառլոս Մեծի մահվանից հետո 814 թվականին նրա որդին Լյուդովիկոս Բարեպաշտը Էյնհարդին նշանակում է որպես իր անձնական քարտուղարը, որն էլ իր հերթին այս պաշտոնում աշխատում է մինչև 830 թվականը, երբ Լյուդովիկոսի և իր որդիների միջև պառակտումներ էին ծագում։
Նա մահացել է 840 թվականին Էլիգենշտադում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.