հայ գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Ռուբենի Սահակյան (մարտի 15, 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), սիլիկատային նյութերի և շինանյութերի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ[1]։
Էմմա Սահակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1935 (89 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Էմմա Սահակյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում։ 1952-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1957-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Շինանյութերի արտադրության նախարարության Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, 1961-1999 թվականներին «Քար և սիլիկատներ» ԳԱՆ ՓԲԸ-ում։ 1999 թվականից դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն» ամբիոնի պրոֆեսոր է[2]։
Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկի, 180 հոդվածների[3]։
Աշխատաքները վերաբերում են տեղական հումքերի հիման վրա էներգա- և նյութախնայողական տեխնոլոգիաների մշակմանը՝ նոր ջերմամեկուսիչների, թեթև և գերթեթև նյութերի, թեթև բետոնների, բարձրջերմաստիճանային մեկուսիչների և հրակայուն նյութերի ստացման համար։ Մասնակցել է նախագծային, գիտահետազոտական և այլ մշակումների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.