բուլղարահայ դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Թահմիզյան (բուլղար․՝ Емма Тахмизян, անգլ.՝ Emma Tahmizian, դեկտեմբերի 13, 1957, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ դաշնակահարուհի։
Էմմա Թահմիզյան | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Emma Tahmizian |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Емма Тахмизян |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1957 (66 տարեկան) Պլովդիվ, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Lawrence University? |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա և Ջուլիարդ դպրոց |
Էմմա Թահմիզյանը ծնվել է 1957 թվականին Պլովդիվում, Առաջին աշխարհամարտից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականների ընտանիքում։ Ութ տարեկանում արժանացել է Սոֆիայում կայացած ազգային փառատոնի մրցանակին։ Սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (Կոնստանտին Գանևի դասարան)։ 1974-1985 թվականներին դարձել է մի շարք միջազգային մրցույթների հաղթող, այդ թվում` 1977 թվականին Ցվիկաուում Ռոբերտ Շումանի անվան դաշնակահարների և երգիչների միջազգային մրցույթի հաղթող։ Հանդես է եկել Մոսկվայի, Լենինգրադի, Հալլեի, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 1985 թվականին Վան Կլիբերնի անվան դաշնամուրային միջազգային մրցույթին մասնակցությունից հետո մնացել է ԱՄՆ-ում և բնակություն հաստատել Նյու Յորքում։ Կատարելագործվել է Ջուլիարդ դպրոցում (Ադել Մարկուս դասարան)։
Հանդես է գալիս կամերային երաժշտության համերգներով, մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի Մերկին համերգասրահում, Բոստոնի Ջորդան սրահում, Սմիթսոնյան ինստիտուտում։
Դասավանդում է Վիսկոնսին նահանգի Լոուրենսա համալսարանում, ինչպես նաև՝ Բոուդին միջազգային երաժշտական փառատոնի ամառային դպրոցում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.