Էմմի (երգչուհի)
հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Էմմի (իսկական անունը՝ Էմմա Դավիթի Բեջանյան, ապրիլի 12, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։ Մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչը նրան թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ։
Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգևներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել «Հայեր» փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների գործունեությամբ[2]։ Եղել է նաև «Իքս-Ֆակտոր 3» ժյուրիի անդամ։
Էմմին երկու անգամ մասնակցել է հայկական ընտրական փուլին Եվրատեսիլ։ 2010 թվականին նա երգիչ Միհրանի հետ կատարել է "Let Me Hear You Say" երգը, նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Եվա Ռիվասը։ 2011 թվականին Էմմին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրել է "Boom Boom" երգով, սակայն չի կարողացել եզրափակիչ անցնել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.