Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլիանո Սապատա Սալասար (իսպ.՝ Emiliano Zapata Salazar, օգոստոսի 8, 1879[1][2][3], Anenecuilco, Ayala Municipality, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 10, 1919[4][1][2][…], Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), 1910-1917 թվականների մեքսիկական հեղափոխության հայտնի մասնակից։ Ծագումով գյուղացի։ Հեղափոխության ժամանակ գլխավորել է երկրի կենտրոնում և հարավում ծավալված գյուղացիական շարժումը։ Սապատայի գլխավորությամբ հեղափոխականների մի խումբ մշակել է ագրարային ծրագիր՝ «Այալայի պլան», որը նախատեսում էր խոշոր հողատիրության վերացում՝ փրկագնով հողը գյուղացիներին տալով։ 1914 թվականի դեկտեմբերից 1915 թվականի հուլիսը (ընդհատումներով) Սապատայի և Ֆ․ Վիչյայի ջոկատները գրավել են Մեխիկո մայրաքաղաքը։ Գյուղացիական շարժման ճնշման տակ 1917 թվականի մեքսիկական սահմանադրության մեջ մտցվել են գյուղացիության շահերն արտահայտող մի շարք կետեր։ Սպանվել է իշխանությունների կազմակերպած պրովոկացիայի հետևանքով։
Էմիլիանո Սապատա իսպ.՝ Emiliano Zapata Salazar | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1879[1][2][3] |
Ծննդավայր | Anenecuilco, Ayala Municipality, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | ապրիլի 10, 1919[4][1][2][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | պարտիզան, հեղափոխական և ագարակապան |
Ամուսին | Josefa Espejo Sánchez? |
Երեխաներ | Paulina Ana María Zapata Portillo? |
Ստորագրություն | |
Emiliano Zapata Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.