Լյոնեբերգացի Էմիլ (շվեդ.՝ Emil i Lönneberga), գրական կերպար, շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած շարքի գլխավոր հերոս։
Լյոնեբերգացի Էմիլ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական երեխա և գրական հերոս |
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Ներկայացված է | Էմիլ Լյոնեբերգայից, That Boy Emil?, Emil's Pranks?, Emil and the Great Escape? և Emil's Clever Pig? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Բնակության վայր | Katthult?[1] |
Հրարած տիեզերքից | Emil from Lönneberga universe? |
Դերը կատարել են | Jan Ohlsson? |
Կայք | astridlindgren.com/en/characters/emil-in-lonneberga(անգլ.) |
Emil i Lönneberga Վիքիպահեստում |
Էմիլ և մյուս կերպարներ
Գրքի գործողությունները կատարվում են Շվեդիայում 19-20-րդ դարերում։
Սվենսոնների ընտանիքն ապրում էր Քաթհուլտ գյուղակում, որը մոտ էր Սմոլանդ շրջանի Լյոնեբերգա քաղաքին։
Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։ Նա ունի ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որի համալ էլ մասամբ հայրը նրան նախանձում է։
Էմիլն ունի փոքր քույր՝ Իդան, որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։
Արդեն այդ տարիքում ունի իր սեփական անասունները՝ Լուկաս ձի, Սվինուշոկ խոզուկը և հավ, Լոտտան կաղ ձի։
Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստագործությունը։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են, տանում արհեստանոցում փակում չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ժամանակի ընթացքում քանակը հասնում է 300-ի։
Էմիլի հայրը՝ Անտոնը, եկեղեցական խմբի ավագն է, աչքի է ընկնում փողերի հանդեպ խնայողական մոտեցումով։ Շատ է աշխատում դաշտում վարձով աշխատող Ալֆրեդի հետ հավասար։ Սիրում է իր որդուն, բայց ամենաշատը հենց հայրն է ակամա հայտնվում ժառանգի չարությունների մեջտեղում, որոնք կատարվում են Էմիլի հետ պատահականության պատճառով։ Երբ որդին լսում է հոր գոռոցը՝ «Էմի՜լ», նա վազում է ամբողջ ուժով դեպի արհեստանոց, ներսից դուռը փակելով, որտեղ էլ սպասում է ծնողական զայրույթը՝ ստեղծելով նոր փայտե մարդուն։
Էմիլի մայրը՝ Ալմանը, տնային տնտեսուհի է, որը գիտի շատ բաղադրատոմսեր։ Նա իր մոտ գրություններ է պահում, որտեղ գրում է տղայի չարությունների մասին, որոնց համար դարակում էլ տեղ չկա։ Գրում է շատ կետադրական սխալներով, բայց դա չի խանգարում նրան լինել շրջանի ամենալավ տանտիրուհին։ Հենց նրան ստացվում է պատրաստել Էմիլի ամենասիրած կերակուրը՝ արյունոտ երշիկը։
Էմիլի ամենամոտիկ ընկերը բանվոր Ալֆրեդն է։ Հենց նրա շնորհիվ փոքրիկ խենթը սովորեց հասկանալ ձիերին և լողալ։ Տղայի մոտ ընտանիք չկա, դրա համար էլ նա չարաճճիությամբ է խոսում, ինչպես սեփական որդու կամ փոքրիկ եղբոր հետ։
Այդպես էլ Քաթհուլտում կա սպասավորուհի Լինան, որը սիրահարված է Ալֆրեդին, որը Էմիլին բոլորովին չի սիրում և ասում է բոլորին, թե ինչ չարաճճի է նա։
Գրքեր
Վիպակներ.
- «Էմիլը Լյոնեբերգայից» (Emil i Lönneberga) (1963)
- «Էմիլի նոր չարաճճիությունները» (Nya hyss av Emil i Lönneberga) (1966)
- «Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը» (Än lever Emil i Lönneberga) (1970)
Պատմվածքներ.
- «Իդան սովորում է չարություն անել» (När lilla Ida skulle göra hyss) (1984)
- «Էմիլի 325-րդ արարքը» (Emils hyss nr 325) (1985)
- «Ինչքան շատ, էտքան լավ,— ասաց Էմիլը Լյոնեբերգայից» (Inget knussel, sa Emil i Lönneberga)(1986)
Գրքույկ-նկարներ.
- «Ա՜խ այս Էմիլը» (Den där Emil) (1972)
- «Թե ինչպես Էմիլը հանեց Էմիլի ատամը» (När Emil skulle dra ut Linas tand) (1976)
- «Թե ինչպես Էմիլը խմորը լցրեց իր հոր գլխի վրա» (Emil med paltsmeten)(1995)
- «Թե ինչպես Էմիլը գլուխը մցրեց ապուրամանի մեջ» (Emil och soppskålen) (1997)
Հավաքածուներ.
- «Լյոնեբերգացի Էմիլի արկածները» (Stora Emilboken) (1984)՝ ներառում է իր մեջ բոլոր երեք վիպակները։
- «Էմիլը և փոքրիկ Իդան» (Ida och Emil i Lönneberga) (1989)՝ ներառում է իր մեջ բոլոր երեք պատմվածքները։
Էկրանավորումներ
Տարի | Երկրիր | Անվանում | Ռեժիսոր | Էմիլի դերում | Նկարագրումներ |
---|---|---|---|---|---|
1971 | Շվեդիա Գերմանիա | Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ |
1972 | Շվեդիա Գերմանիա | Էմիլի նոր չարաճճիությունները (շվեդ.՝ Nya hyss av Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ |
1973 | Շվեդիա Գերմանիա | Էմիլը և Սվինուշոկը(շվեդ.՝ Emil och griseknoen) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ |
1974 - 1976 | Շվեդիա Գերմանիա | Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Սերիալ (13 մասանոց).[2]. Բոլոր հերոսները խոսում են գերմաներենով, իսկ հերոսի անունն է Միհել[3], բայց ռուսերեն թարգմանությունում նրան Էմիլ են անվանում։ |
1985 | ԽՍՀՄ | Չարաճճիի արարքները | Բրասլա, Վարիս | Մարիս Զոննենբերգս-Զամբերգս | Գեղարվեստական հեռուստաֆիլմ, նկարահանված է Ռիգայի Կինոստուդիայում |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.