From Wikipedia, the free encyclopedia
Էկոսմիթ, ամերիկյան ինդի փոփ խումբ, որը ձևավորվել է 2009 թվականին Չինոյում, Կալիֆոռնիա։ Ի սկզբանե խմբի 4 անդամներն էին Սիդնեյը, Նոան, Գրահամ Սիերոտան և Ջեմին, վերջինս լքեց խումբը 2016 թվականի վերջին[1]։ Նրանք բոլորն էլ հարազատ քույր ու եղբայրներ են։ Էկոսմիթը սկզբում համագործակցեց Ready Set Go!-ի հետ, իսկ հետագայում` 2012 թվականի մայիսին Warner Bros Records-ի հետ[2] They are best known for the song "Cool Kids", which reached number 13 on the Billboard Hot 100 and was certified double platinum by the RIAA with over 1,200,000 sales in the United States[3]: Նրանք առավել հայտնի են իրենց Cool Kids երգի համար, որը Billboard Hot 100 հիթ շքերթում հասել է 13-րդ հորիզոնականը և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է Double Platinum, որից ԱՄՆ-ում վաճառվել է 1200000 օրինակ[3]։ Երգը 2014 թվականին Warner Bros. Records-ի հինգերորդ ամենաշատ վաճառվող երգն էր՝ 1,3 միլլիոն վերբեռնումներով[4]։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակ՝ Talking Dreams-ը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։
Խումբը մեծացել է երաժշտական ընտանիքում՝ նվագելով բազմաթիվ գործիքներ։ Խումբը հիշատակել է, որ բազմաթիվ ռոք երաժիշտներ, այդ թվում Քոլդփլեյը, Echo & the Bunnymen-ը, The Smiths-ը, The Killers-ը, U2-ը, Joy Division-ը և Fleetwood Mac-ը ազդեցություն են ունեցել նրանց վրա և քաջալերել են՝ միասին երաժշտություն ստեղծելու։ Էկոսմիթի ամենաերիտասարդ անդամը՝ Գրահամը թմբուկ է նվագում։ Միակ իգական սեռի ներկայացուցիչը խմբում՝ Սիդնեյը խմբի գլխավոր վոկալիստն է, ով նաև նվագում է դափ և ստեղնաշար[5]։ Նոան նվագում է բաս և երգում է որպես բեք վոկալիստ։ Ամենամեծ անդամը՝ Ջեմին այսպես կոչված գլխավոր երգիչն էր և կիթառ էր նվագում մինչ խումբը լքելը[6]
Էկոսմիթը նաև թողարկել է մի շարք երգերի քավեր-տարբերակներ իր յություբյան էջում, ինչպիսիք են Mumford & Sons-ի "I Will Wait"[7], Էլլի Գոլդինգի "Lights"[8], Ադելի "Set Fire to the Rain" և Քոլդփլեյի և Ռիհաննայի "Princess of China" երգերը[9]։ Խումբը այժմ իրենց հոր՝ պրոդյուսեր և երգահան Ջեֆերի Դեյվիդի ղեկավարության տակ է, ով ոչ միայն առաջընթաց է մտցրել խմբում, այլ նաև գրել է խմբի դեբյուտային ձայնասկավառակների մեծ մասը[10]։ 2013 թվականի ապրիլին Էկոսմիթը Alternative Press-ի կողմից մտնում էր "100 Bands You Need To Know"-ի մեջ, որը թարգմանաբար նշանակում է «100 խումբ, որ դուք պետք է իմանաք»[11]։ 2013 թվականի մայիսի 31-ին Էկոսմիթը թողարկեց իր նոր երգը՝ "Come Together"[12]: Տեսահոլովակը նկարահանվել է Ջասթին Կոլոմայի կողմից Լոս Անջելեսում[13]։
2013 թվականի հունիսի 7-ին խումբը անվճար համերգ է տվել Warner Bros Records-ում Բըրբանքում, Կալիֆոռնիա[14]։ Էկոսմիթը նաև մասնակցել է 2013 թվականի Vans Warped-ի շրջագայությանը։ Խումբը շրջագայել է Միացյալ Նահանգներում և Կանադայում բացելով Owl City նախագիծը[15]։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակ՝ Talking Dreams-ը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին[16],: Էկոսմիթը թողարկել է տոնական երգ՝ "I Heard the Bells on Christmas Day" 2013 թվականի դեկտեմբերի 3-ին։ Դեկտեմբեր ամսին անվճար կարելի էր ներբեռնել այդ երգը իրենց էջից[17]։ 2013 թվականի դեկտեմբերի 21-ին խումբը հանդես է եկել Teen Nick top 10 հաղորդմանը՝ ներկայացնելով իրենց "Cool Kids" երգը[18]։
Էկոսմիթը ներկայացել է Vans Warped Tour-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ[19]։ 2015 թվականին Էկոսմիթը աջակցություն է ցուցաբերել Twenty One Pilots-ին իրենց շրջագայության ընթացում։ Հունիսի 10-ին Էկոսմիթը թողարկել է մինի ալբոմ, որը կոչվում էր Acoustic Dreams, որըն ներառում է Talking Dreams ձայնասկավառակից 4 երգի ակուստիկ տարբերակներ, ինչպես նաև մի նոր երգ ևս, որը կոչվում էր "Terminal": Մինի ալբոմի թողարկումից հետո հունիսի 3-ին խմբի յութուբյան էջում դուրս եկավ "Cool Kids" երգի ակուստիկ տարբերակը[20]։ Էկոսմիթը նոյեմբերի 14-ին MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց լավագույն push արտիստ<[21]: 2015 թվականին խումբը ձայնակցել է ռուս-գերմանացի երաժիշտ և դիջեյ՝ Zedd-ի երկրորդ ստուդիական ձայնակավառակ՝ True Colors-ի "Illusion" երգին։ Օգոստոսին խումբը հայտարարեց, որ Ջեմի Սիերոտան որոշ ժամանակով լքում է խումբը, քանի որ պատրաստվում է հայր դառնալ, սակայն 2016 թվականի նոյեմբերին խմբի սոցիալական էջերում հայտարարվեց, որ Ջեմին այլևս չի միանա խմբին, քանի որ ցանկանում է հոգ տանել իր երեխայի մասին՝ հավելելով որ կշարունակեն խմբի գործունեությունը 3 հոգով[22]։ 2016 թվականին Սիդնեյը համագործակցեց The Goo Goo Dolls խմբի հետ կատարելով իրենց Boxes ձայնասկավառակի "Flood" երգը։
Inside a Dream Խմբի երկրորդ ձայնասկավառակի գլխավոր երգը՝ "Goodbye"-ը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 14-ին[23]։ Նաև նախատեսվում էր շրջագայություն, որի մասին հայտնի դարձավ իրենց թվիթերյան էջից։ Նրանք նաև թողարկեցին երկու երգ՝ "Future Me"-ն և "Dear World"-ը։ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին նրանք չեղարկեցին իրենց երկրորդ ձայնասկավառակը, փոխարենը թողարկելով այդ նույն վերնագրով մինի ալբոմ[24] : Դրա հետ մեկտեղ թողարկվեց "Get Into My Car" երգը և տեսահոլովակը, ինչպես նաև հայտարարվեց 2018 թվականին կայանալիք շրջագայության մասին[25]։
Վերնագիր | տարի | Հիթ-շքերթում հորիզանական զբաղեցնելը | Հավաստագրեր | Ձայնասկավառակ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US |
US Adult [26] |
AUS [27] |
AUT [28] |
CAN [29] |
DEN [30] |
GER [31] |
NZ [32] |
SWI [33] |
UK [34] | ||||||||||
"Cool Kids" | 2013 | 13 | 5 | 6 | 5 | 25 | 6 | 8 | 13 | 9 | 17 | Talking Dreams | |||||||
"Bright" | 2015 | 40 | 9 | — | — | 81 | — | — | — | — | — |
| |||||||
"Let's Love" | — | 25 | — | — | — | — | — | — | — | — | |||||||||
"Over My Head" | 2018 | — | 23 | — | — | — | — | — | — | — | — | Inside a Dream | |||||||
"—" denotes a single that did not chart or was not released in that territory. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.