Էլ Լիոնսիտո աստղադիտարան

From Wikipedia, the free encyclopedia

Էլ Լիոնսիտո աստղադիտարանmap

Էլ Լիոնսիտո աստղադիտարան (անգլ.՝ Complejo Astronómico El Leoncito - CASLEO, աստղադիտարանի կոդը` — «829»), աստղադիտարան Արգենտինայի Սան Խուան պրովինցիայի արևմուտքում գտնվող Էլ Լիոնսիտո ազգային պարկում։ Հիմնադրվել է 1986 թվականին։ Այս ազգային պարկում է տեղակայված նաև Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանը[1]։

Արագ փաստեր Էլ Լիոնսիտո աստղադիտարան, Տեսակ ...
Փակել

Պատմություն

Էլ Լիոնսիտո աստղադիտարանը պաշտոնապես ստեղծվել է 1983 թվականի մայիսի 10-ին, համաձայն Արգենտինայի Գիտության, տեխնոլոգիաների և նորարական արտադրության նախարարության, Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի, Լա Պլատա ազգային համալսարանի, Կորդովայի ազգային համալսարանի և Սան Խուանի ազային համալսարանի միջև կնքված համաձայնագրի[2]։ Աստղադիտարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ պարբերական դիտարկումները սկսվել են 1987 թվականի մարտի 1-ից։ Աստղադիտարանում աշխատում է 20 աշխատակից։

Աստղադիտարանի գործիքներ

  • «Ջերջ Սահադե» աստղադիտակ - 2,15-մ Ռիչի-Կրետյեն տեսակի (f/8.485), տեղադրվել է 1984 թվականին, դիտարկումները սկսվել են 1987 թվականից[3]։
  • «Հելեն Սոյեր Հոգ» աստղադիտակ - 60-սմ (D = 609.6 մմ, F = 9131.33 մմ) պատկանում է Տորոնտոյի համալսարանին (Կանադա)։ 1971-ից 1997 թվականները այս աստղադիտակը գտնվում էր Չիլիի Լաս Կամպանաս աստղադիտարանում[4]։
  • Արեգակնային սուբմիլիմետրանոց աստղադիտակ - աշխատում է 212 և 405 գիգահերց (1,4 և 0,7 մմ) հաճախությամբ - Կասսգրեյին տեսակի ռադիոաստղադիտակ 1,5 մետր տրամագծով հայելիով։ Տեղադրվել է 1999 թվականի ապրիլին[5]։
  • Հարավային կիսագնդի աստղագրաֆ - Centurion-18 (D=450 մմ, F=1260 մմ) + ԼԿՍ խցիկ SBIG 11000M (տեսադաշտը՝ 97.8' x 65.2'), հեռահար կառավարվում է ինտերնետով[6]։

Հիմնական նվաճումները

  • Հայտնաբերվել են ավելին քան 100 աստերոիդ[7]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.