From Wikipedia, the free encyclopedia
Էլևսինյան միստերիաներ, Հին Հունաստանի ամենահայտնի գաղտնի ծիսակարգերն էին, որոնք տեղի էին ունենում Աթենքի մոտ գտնվող Էլևսին քաղաքում[1]։
Իրենց խորհրդով Էլեվսինյան միսթերիաները կապվում էին Դեմետրա աստվածուհու և իր դստեր Պերսեփոնեի անհետացման հետ։ Համաձայն Հոմերոսի, Դեմետրա աստվածուհին փնտրելով իր դստերը հասնում է Էլեվսին քաղաք, որտեղ նա դառնում է քաղաքի թագաժառանգի դայակը։ Թագուհու միջամտության հետևանքով Դեմետրային չի հաջողվում թագաժառանգին անմահություն պարգևել։ Դեմետրան բացահայտում է իր իրական ինքնությունը և հրահանգում է, որպեսզի իր համար տաճար կառուցեն, որտեղ նա կհանգրվանի։
Համաձայն Հոմերոսի, միսթերիաների ծագման պատմությունը ունի երկու շերտ, որոնցից առաջինը դա Դեմետրայի և Պերսեփոնեի վերամիավորման պատմությունն է, իսկ երկրորդը՝ թագուհու որդուն անմահություն պարգևելու չստացված փորձը։ Էլեվսինի և Աթենքի միավորումից հետո, աթենական իշխանություններն իրենց վրա են վերցնում միսթերիաների անցկացման ծիսակարգային պարտականությունները։
Էլեվսինյան միսթերիաները տարաբաժանվում էին Մեծ էլեվսինյան միսթերիաների և Փոքր Էլեվսինյան միսթերիաների, որոնք սկսվում էին Աթենքից Էլեվսին ձգվող հանդիսավոր շքերթով։ Փոքր միսթերիաներն իրականացվում էին Աթենքից դուրս գտնվող Իլիսոս գետի Ագրայ վտակի մոտ, փետրվար֊մարտ ամիսներին։ Մեծ միսթերիաները սկսվում էին հոկտեմբեր֊սեմպտեմբեր ամսիներին և իրենց մեջ ներառում էին ծիսակարգային լոգանք, ծոմապահություն և մեզ անհայտ մի քանի այլ արարողություններ։
Ենթադրաբար դրանք խոստանում էին որոշակի առավելություններ հետմահու կյանքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.