Էլեֆթերիոս Կիրիակու Վենիզելոս (հունἘλευθέριος Κυριάκου Βενιζέλος, օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2], Mournies, Eyalet of Crete[5] - մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), հույն պետական և քաղաքական գործիչ, լրագրող, թարգմանիչ, իրավաբան և հեղափոխական 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Վենիզելոսի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետևանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հունական տարածքները։ 1935 թվականի մարտին Կրետեում հակամիապետական ապստամբության պարտությունից հետո փախել է արտասահման։

Արագ փաստեր Ստանձնեց պաշտոնը՝, Կուսակցություն՝ ...
Էլեֆթերիոս Վենիզելոս
Ελευθέριος Βενιζέλος
Thumb
Հունաստանի վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝1910-15, 1917-20, 1924
1926-32, 1933-35
Կուսակցություն՝Լիբերալ
Ծննդյան օր՝ օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2]
Ծննդավայր՝Մուռնի (այժմ՝ Էլեֆթերիոս Վենիզելոս),
Կրետե կղզի, Օսմանյան Կայսրություն
Վախճանի օր՝մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…] (71 տարեկան)
Վախճանի վայրը՝Փարիզ, Ֆրանսիա
Ամուսին ՝Maria Venizelou?[4] և Հելենա Շիլիզզի[4]
Երեխաներ՝Կիրիակոս Վենիզելոս
Սոֆոկլիս Վենիզելոս
Հայր՝Kyriakos Venizelos?
Մայր՝Stiliani Ploumidaki?
Պարգևներ՝
Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Սպիտակ Արծվի շքանշան
Thumb
Փակել

Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վենիզելոս հետևողականորեն ձգտել է հայ-հունական համագործակցության։ 1913 թվականին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հունական հարաբերությունները Վենիզելոսի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։

Մեծ ջանքեր է գործադրել 1919 թվականին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հունական պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.