From Wikipedia, the free encyclopedia
Էլեֆթերիոս Կիրիակու Վենիզելոս (հուն.՝ Ἐλευθέριος Κυριάκου Βενιζέλος, օգոստոսի 23, 1864[1][2], Mournies, Eyalet of Crete[4] - մարտի 18, 1936[3][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), հույն պետական և քաղաքական գործիչ, լրագրող, թարգմանիչ, իրավաբան և հեղափոխական 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Վենիզելոսի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետևանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հունական տարածքները։ 1935 թվականի մարտին Կրետեում հակամիապետական ապստամբության պարտությունից հետո փախել է արտասահման։
Էլեֆթերիոս Վենիզելոս | |
Ελευθέριος Βενιζέλος | |
Հունաստանի վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 1910-15, 1917-20, 1924 1926-32, 1933-35 |
---|---|
Կուսակցություն՝ | Լիբերալ |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 23, 1864[1][2] |
Ծննդավայր՝ | Մուռնի (այժմ՝ Էլեֆթերիոս Վենիզելոս), Կրետե կղզի, Օսմանյան Կայսրություն |
Վախճանի օր՝ | մարտի 18, 1936[3][1][2][…] (71 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Փարիզ, Ֆրանսիա |
Ամուսին ՝ | Maria Venizelou? և Հելենա Շիլիզզի |
Երեխաներ՝ | Կիրիակոս Վենիզելոս Սոֆոկլիս Վենիզելոս |
Հայր՝ | Kyriakos Venizelos? |
Մայր՝ | Stiliani Ploumidaki? |
Պարգևներ՝ | |
Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վենիզելոս հետևողականորեն ձգտել է հայ-հունական համագործակցության։ 1913 թվականին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հունական հարաբերությունները Վենիզելոսի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։
Մեծ ջանքեր է գործադրել 1919 թվականին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հունական պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.