From Wikipedia, the free encyclopedia
Էլենա Վարցի (փետրվարի 27, 1920[1] կամ դեկտեմբերի 21, 1926[2], Հռոմ, Իտալիա - սեպտեմբերի 1, 2014[1][2], Սպերլոնգա, Լատինա, Լացիո, Իտալիա)[3]), իտալացի դերասանուհի։
Էլենա Վարցի իտալ.՝ Elena Varzi | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1920[1] կամ դեկտեմբերի 21, 1926[2] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | սեպտեմբերի 1, 2014[1][2] |
Մահվան վայր | Սպերլոնգա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռաֆ Վալլոնե |
Երեխա(ներ) | Eleonora Vallone? և Saverio Vallone? |
Ռաֆա Վալլոնե դերասանի կինը, Էլեոնորա, Արաբել և Սավերիո Վալլոնե դերասանների մայրը։
Էլենա Վարցին իր կարիերան սկսել է «Գարնանը» (1949) ֆիլմի գլխավոր դերով։
1950 թվականին «Հույսի ճանապարհներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացավ Ռաֆ Վալլոնեի հետ։ 1952 թվականին նրանք ամուսնացան և միասին ապրեցին 50 տարի՝ մինչև Ռաֆ Վալլոնեի մահը։
1950 թվականին Ռաֆը և Էլենան միասին մի քանի ֆիլմերում նկարահանվեցին. «Արգելված Քրիստոս» (1951), «Կիրակնօրյա հերոս» (1952), «Հռոմ, 11 ժամ» (1952), «Մարդ-տորպեդոները» (1954), իսկ վերջին անգամ նրանք միասին նկարահանվեցին «Տոնի» (1999) ֆիլմում։ Ամուսնանալով՝ Էլենա Վարցի հետ աստիճանաբար հրաժարվեց սեփական կինոկարիերայից հօգուտ ընտանիքի և երեխաների դաստիարակության՝ չնայած առաջատար ռեժիսորների (Ֆելլինի, Դե Սիկա, Սորդի և այլք) պահանջներին ու առաջարկներին։
Ամուսինները 3 երեխա ունեն. մեծ աղջիկ Էլեոնորան, ինչպես նաև երկվորյակներ տղա Սավերիոն և աղջիկ Արաբելլան։ Էլեոնորա Վալլոնեն (ծնվել է 1955 թվականի փետրվարի 1-ին, Հռոմում) և Սավերիո Վալոնեն (ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին, Հռոմում), ինչպես և իրենց ծնողները, դարձան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասաններ, իսկ Արաբելլա Վալոնեն՝ դարձավ երգչուհի[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.