Էլեկտրոլիտային դիսոցում
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոլիտային դիսոցում, լուծույթում էլեկտրոլիտի ինքնաբերաբար տրոհման երևույթ, որի դեպքում առաջանում են դրական և բացասական լիցքավորված իոններ՝ կատիոններ և անիոններ։ Էլեկտրոլիտային դիսոցման դասական տեսությունը ստեղծել է Ս. Արենիուսը, 1887 թվականին։ Ըստ այդ տեսության, լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլները տրոհվում են իոնների։ Տրոհված մոլեկուլների թվի հարաբերությունը էլեկտրոլիտի չտրոհված մոլեկուլների թվին կոչվում է դիսոցման աստիճան , ընդ որում ։ Դիսոցման աստիճանը կապված է Վանտ Հոֆի հաստատունի հետ հարաբերությամբ, որտեղ -ը մեկ մոլեկուլի տրոհումից ստացված իոնների թիվն է։ -ն կախված է լուծույթի կոնցենտրացիայից, կոնցենտրացիայի փոքրացման հետ այն մեծանում է և անսահման նոսրացած էլեկտրոլիտի համար ։ -ն կախված է նաև էլեկտրոլիտի և լուծիչի բնույթից։ Ընդհանուր դեպքում -ն կախված է լուծիչի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Էլեկտրոլիտի լուծույթի համար ավելի հարմարը էլեկտրոլիտի դիսոցման հաստատունն է , որը արտահայտվում է հավասարումով, որտեղ և համապատասխանաբար կատիոնների և անիոնների կոնցենտրացիաներն են, և -ը՝ էլեկտրոլիտի մեկ մոլեկուլի տրոհման ժամանակ առաջացած իոնների թիվը, իսկ -ն՝ լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլների կոնցենտրացիան։ -ն այս դեպքում որոշվում է արտահայտությամբ, որտեղ -ն էլեկտրոլիտի սկզբնական կոնցենտրացիան է։ Եթե էլեկտրոլիտը լուծույթում առաջացնում է հավասար թվով կատիոններ և անիոններ, ապա -ի և -ի միջև եղած կապն արտահայտվում է Օսվալդի նոսրացման կանոնով ։ -ն որոշում են փորձով և ստացված արժեքը տեղադրելով բանաձևի մեջ՝ հաշվում -ն, որից հետո կարելի է հաշվել լուծույթում եղած ազատ իոնների թիվը։ Ուժեղ էլեկտրոլիտների համար, որոնք պինդ վիճակում առաջացնում են իոնական տեսակի բյուրեղային ցանց և ամբողջովին իոնացված են (օրինակ, ), -ն և -ն իմաստազրկվում են։ Սակայն որոշակի պայմաններում, օրինակ, փոքր դիէլեկտրիկ թափանցելիությամբ լուծիչներում, պինդ վիճակում իոնական ցանցով էլեկտրոլիտները տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողության շնորհիվ կարող են առաջացնել ամբողջությամբ էլեկտրաչեզոք ագրեգատներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 30)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.