Էտնա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Էթնա (իտալ.՝ Etna), գործող հրաբուխ Իտալիայում՝ Սիցիլիա կղզու արևելքում։ Գործող ամենաբարձր հրաբուխներից մեկն է Եվրոպայում[6]. ԱՄՆ-ի բնագիտության ազգային ինստիտուտի տվյալներով 2018 թվականին նրա բարձրությունը ծովի մակերևույթից կազմել է 3295 մետր (բարձրությունը ժայթքումից ժայթքում փոփոխվում է, նվազում)։ Զբաղեցնում է 1.190 քառակուսի կիլոմետր տարածք և ադ ցուցանիշով ավելի քան երկուսուկես անգամ գերազանցում է իր մերձակա «մրցակցին»՝ իտալական երկրորդ խոշոր հրաբխին՝ Վեզուվին[7]։
Էտնա | |
---|---|
Տեսակ | ստրատոհրաբուխ, տեսարժան վայր և decipoint? |
Երկիր | Իտալիա[1] |
Վարչատարածք | Metropolitan City of Catania?, Կաստիլիոնե դի Սիցիլիա, Սանտ Ալֆիո, Ձաֆերանա Էտնեա, Նիկոլոզի, Բելպասո, Բիանկավիլլա, Ադրանո, Բրոնտե, Մալետո և Ռանդացո |
ԲԾՄ | 3357 մետր[2][3] |
Հարաբերական բարձրություն | 3357 մետր[4] |
Մակերես | 19 237 հեկտար |
Նյութ | trachybasalt?, tephrite?, basanite?, trachyandesite?, Mugearite?, բազալտ և picrobasalt? |
Աշխարհագրական տեղադրություն | Սիցիլիա[1] |
Տեղագրական մեկուսացում | 998,79 կմ[4] |
Ձևավորում | մ.թ.ա. 300 հազարամյակ |
Հրաբխային կայան | Istituto Nazionale di Geofisica e Vulcanologica - Sezione di Catania?[5] |
Միավորված ազգերի կազմակերպությունը Էթնան է ընտրել որպես «Տասնամյակի հրաբուխ»[8]։ 2013 թվականի հունիսին էլ Էթնան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[9]։
Անվանումն առաջացել է հին հունարեն այտոս «բոց» բառից։ Տեղացիներն անվանում են Mongibello, որը կազմված է լատիներեն mons «լեռ» և արաբերեն ջեբել «լեռ» բառերից։ Արաբական աղբյուրներում հիշատակվում է Ջեբելալնար (բառացի՝ «կրակի լեռ») անունով[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.