Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Կազիմիրովիչ Տիսսե (լատիշ․՝ Eduards Tisē, ապրիլի 13, 1897, Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1961[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոօպերատոր։ ՌՍՖՍՀ ( 1935 թվականից) և Լատվիայի ԽՍՀ (1947 թվականից) արվեստի վաստակավոր գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։
Էդուարդ Տիսսե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 13, 1897 |
Ծննդավայր՝ | Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 18, 1961[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Խորհրդային Ռուսաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, կինոօպերատոր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005903 |
Կինոյում աշխատել է 1914 թվականից (Լիեպայայում), որպես զինվորական կինոթղթակից նկարահանել լատիշ առաջին փաստագրական ֆիլմերը (պատկերում են 1918–1920 թվականներ քաղաքացիական պատերազմի դեպքերը)։ Վլադիմիր Իլյիչ Լենինի նկարները, որ ժապավենի է առել Տ․, մտել են «Վլադիմիր Իլյիչ Լենին» վավերագրական ֆիլմ (1949 թ.)։ Եղել է Ս․ Էյզենշտեյնի կինոնկարների օպերատորը՝ «Գործադուլ» (1925), «Պոտյոմկին» զրահանավը» ( 1925, «Հոկտեմբեր» (1927), «Հինը և նորը» ( 1929), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թվական), «Իվան Ահեղ» (1945 թվական, 2-րդ սերիան Ա․ Ն․ Մոսկվինի հետ, 1958 թ.)։ Աշխատել է նաև այլ ռեժիսորների հետ՝ «Հանդիպում Էլբայի վրա» (1949 թվական), «Կոմպոզիտոր Գլինկա» (1952 թվական)։ Եղել է «Անմահ կայազորը» ֆիլմի (1956) ռեժիսորը (Զ․ Մ․ Ագրանենկոյի հետ) և օպերատորը։ Տիսսեն սովետական օպերատորական դպրոցի նախահայրերից է։ 1921 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1943 թվականից)։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1949, 1950 թվականներ)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.