Էդուարդ Աղաջանյան (քաղաքական գործիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Արթուրի Աղաջանյան (հայտնի է նաև Դիջեյ Էդո, DJ Ed Ward[1] անուններով, օգոստոսի 29, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիջեյ, կուսակցական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից[1][2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղաջանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Աղաջանյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2017 - 2018 | ||||
| ||||
2018 - 2021 | ||||
| ||||
02.08.2021-ից | ||||
| ||||
12.08.2021-ից - 2023 թվական | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Մոնակոյի միջազգային համալսարան | |||
Մասնագիտություն՝ | Բիզնեսի կառավարման բակալավր, ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս | |||
Ծննդյան օր | օգոստոսի 29, 1988 (36 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրական տվյալներ
Էդուարդ Աղաջանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Էդուարդը պատանի տարիքում զբաղվել է ֆուտբոլով և թենիսով, որից հեռացել է առողջական խնդիրների պատճառով[1]։
Կրթություն
Էդուարդ Աղաջանյանը 2012 թվականին ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան[2]։
Ընտանիք
Էդուարդ Աղաջանյանի հայրը Արթուր Աղաջանյանն է, ով ծնվել է Մոսկվայում և ներկայում զբաղվում է բիզնեսով, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի է։ Ունի նաև մեկ քույր, ով ամուսնացած է և ունի երեխաներ։ Էդուարդի հորական տատիկը եղել է ազգությամբ ռուս[1]։
Անդրադառնալով Է․Աղաջանյանի քաղաքական գործունեությանը՝ լրատվամիջոցները նրա ընտանիքի կամ իր հետ են կապում մի շարք բիզնեսներ, որոնցից է «Զիգզագ» ընկերությունը, «Բել Էտաժ» ֆրանսիական ռեստորանը, «Նյու-կլուբ» կամ «Ֆերմատան» զվարճանքի ակումբը[3][4][5][6][7][8][9]։ Հայաստանում պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրերի ռեեստրում Է․Աղաջանյանը չի հայտարարագրել լրատվամիջոցների կողմից իրեն և իր ընտանիքին վերագրվող գույքն ու ունեցվածքը[10][11][12]։ Նա նաև հերքել է, որ առնչություն ունի «Ֆերմատան» զվարճանքի ակումբի հետ[7][13]։
Աշխատանքային գործունեություն
2009-2010 թվականներին աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական[փա՞ստ]։
2011 թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական։
2012-2016 թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ։
2018 թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ։
Կուսակցական, քաղաքական գործունեություն

Էդուարդ Աղաջանյանի գործունեությունը քաղաքական ասպարեզում սկսվել է 2007 թվականից, երբ ակտիվորեն ներգրավել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մասնակցող և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Իմպիչմենտ դաշինքի ձևավորմանը[1]։ Այդ ժամանակ Իմպիչմենտ դաշինքը հանդես էր գալիս «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» նախընտրական կարգախոսով[14]՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում հավաքելով 17808 ձայն[15]։
2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ[1]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած Ելք դաշինքի ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[2]։ Ավագանու անդամի կարգավիճակով պաշտոնավարել է մինչև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշախանափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելը[2]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել է ընտրություններին։ Ընտրությունների ավարտից հետո հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակել զբաղեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
2021 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2023 թվականը` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[16][17]
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.