From Wikipedia, the free encyclopedia
Էդմոնդ Ալբիուս (ֆր.՝ Edmond Albius, օգոստոսի 9, 1829, Սենտ-Սյուզան - օգոստոսի 9, 1880, Սենտ-Սյուզան), ստրուկ Ռեյունյոն կղզուց, որը հայտնաբերել է վանիլի արհեստական փոշոտման եղանակը։
Էդմոնդ Ալբիուս ֆր.՝ Edmond Albius | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1829 |
Ծննդավայր | Սենտ-Սյուզան |
Մահացել է | օգոստոսի 9, 1880 (51 տարեկան) |
Մահվան վայր | Սենտ-Սյուզան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պտղաբան |
Edmond Albius Վիքիպահեստում |
Էդմոնդ Ալբիուսը ծնվել է 1829 թվականին Ռեյունյոն կղզում։ Նրա մայրը Մելիս անունով սպասուհի էր Սենտ Սյուզան քաղաքում, որը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Հորը Էդմոնդը երբեք չի տեսել, բայց, ամենայն հավանականությամբ, նա Պամֆիլ անունով ստրուկ է։ Երբ տղան փոքր-ինչ մեծացավ, նրա տիրուհին հանձնեց սևամորթ տղային իր ֆրանսիացի գաղութաբնակ եղբորը, որի տանը Էդմոնը սկսեց կատարել ծառայի պարտականություններ։ Նա տարված էր բուսաբանությամբ և իր կալվածքի պարտեզում բազմաթիվ բույսեր էր աճեցնում։ Փոքրիկ տղան միշտ ուղեկցում էր տիրոջը, երբ նա այգեգործությամբ էր զբաղվում և աստիճանաբար դարձավ նրա սիրելին[1]։ Տղան հետաքրքրասեր էր, խելամիտ և ինչպես իր տերը սիրում էր հետևել բնությանը։
Ի թիվս այլ բույսերի Բելե-Բոմոնը իր այգում վանիլ էր աճեցրել։ Այն ժամանակ վանիլը որպես համեմունք շատ բարձր էր գնահատվում, քանի որ աճում էր բացառապես Մեքսիկայում, որտեղ բույսերը փոշոտում էին մելիպոն մեղուները, որոնք ապրում էին միայն Կենտրոնական Ամերիկայում։ Իրենց հայրենիքի սահմաններից դուրս բույսերը ընտելանում էին, բայց պտուղ չէին տալիս։
Որթատունկը, որը աճում էր Բելե-Բոմոնի մոտ նույնպես հատիկներ չէր տալիս[2]։ Բայց մի անգամ նա տասներկուամյա Էդմոնդի հետ քայլում էր այգում, տղան ցույց տվեց նրան վանիլի պատիճը և բացատրեց, որ հայտնաբերել է վանիլը ձեռքով փոշոտելու ճանապարհը։ Մինչ այդ Բելե-Բոմոն պատմել էր նրան, թե ինչպես է տեղի ունենում բույսերի փոշոտումը, այնպես որ փոշոտման սկզբունքը նրան ծանոթ էր։ Նրա վաստակը այն էր, որ նա ուշադրություն է դարձրել վանիլի ծաղիկի կառուցվածքին, հատկապես նրա մեջ միջնապատի, խողովակի առկայությանը, որը կանխում էր ինքնափոշոտումը։ Էդմոնդին հաջողվեց սուր բամբուկե ձող օգտագործելով բարձրացնել այն և միացնել առէջը վարսանդի հետ[3]։
Համոզված լինելով այս մեթոդի արդյունավետության մեջ Բոմոն-Բելեն Էդմոնդին ուղարկեց մյուս սեփականատերերի մոտ, որպեսզի նա այդ մեթոդը սովորեցնի նրանց ստրուկներին։ 1841 թվականից սկսած վանիլի մշակությունը դադարեց լինել մեքսիկացիների մենաշնորհը, նոր մշակույթը արագորեն տարածվեց տարբեր երկրներում։ Էդմոնդի հայրենիքը՝ Ռեյունոն կղզին դարձավ վանիլի հիմնական արտահանողը, ինչը ապահովեց նրա աննախադեպ բարգավաճումը։
1848 թվականին ստրուկությունը վերացվեց կղզում, բայց Էդմոնդը ազատություն ստացավ նախքան պաշտոնական վերացումը։ Միևնույն ժամանակ նա ստացավ իր ազգանունը՝ Ալբիուս (լատին․՝ albus՝ սպիտակ): Թերևս այդ ազգանունը նախատեսված էր ընդգծելու նրա նոր կարգավիճակը, չնայած ենթադրվում էր, որ Էդմոնդը սևամորթ չէր։ Բացառված չէր, որ այդպիսի ազգանունը ընտրվել է վանիլի ծաղկի սպիտակ գույնի պատճառով։
Էդմոնդի հետագա ճակատագիրը այնքան էլ հաջող չէր։ Նա լքեց Բելե-Բոմոնի կալվածքը և ուղևորվեց Սեն-Դենի։ Նրա նախկին տերը փորձեց ի նշան նրա արժանիքների պետական դրամաշնորհ ձեռք բերել, բայց հաջողության չհասավ։ Էդմոնդը որպես խոհարար աշխատանքի անցավ կայազորի սպայի մոտ, այնուհետև հայտնվեց բանտում՝ գողություն կատարելու համար։ Բելե-Դոմենին հաջողվեց հասնել նրա վաղաժամկետ ազատ արձակմանը։ Սակայն Էդմոնդի հայտնագործությունը, որը հարստացրեց կղզին, նրան ոչինչ չտվեց։ 1880 թվականին նա մահացավ աղքատության մեջ։
Էդմոնդ Ալբիուսի հայտնագործությունը վիճարկվել է ժամանակակիցների կողմից, քանի որ չէին ցանկանում ընդունել, որ կղզին իր բարգավաճման համար պարտական է քսանամյա սևամորթ ստրուկի։ Սակայն Բելե-Բոմոնը համառորեն պնդում և ապացուցում էր նրա գերազանցությունը։
Էդմոնդ Ալբիուսի ճանաչում ստացավ 20-րդ դարում, իր մահից հետո։ Նրա պատվին կղզում կառուցվել է բրոնզե հուշարձան և հուշահամալիր։ Էդմոնդ Ալբիուսի անունն է կրում կղզու քոլեջներից մեկը։
Կա մի նախագիծ համաձայն որի նրա անունը պետք է կրի Փարիզի մետրոյի կայարաններից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.