Remove ads
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Էդիկ Գարեգինի Մինասյան (հունիսի 27, 1956, Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ։
Էդիկ Գարեգինի Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեթաս, Արագածոտնի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005) |
Երկեր | Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս, դեկան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում։ 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1974 - 1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1979 - 1983 թվականներին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986-1994 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թվականներին՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ։ 1994-2005 թվականներին աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1999 - 2009 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 2009 թվականից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով։ «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։
Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի։ Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները։ Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն։ Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.