From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Իլտներս (լատիշ․՝ Edgars Iltners, 1926 կամ մարտի 3, 1925[1][2], Աիզկրաուկլյան շրջան, Լատվիա - փետրվարի 9, 1983[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիացի նկարիչ։
Էդգար Իլտներս լատիշ․՝ Edgars Iltners | |
---|---|
Ծնվել է | 1926 կամ մարտի 3, 1925[1][2] |
Ծննդավայր | Աիզկրաուկլյան շրջան, Լատվիա |
Վախճանվել է | փետրվարի 9, 1983[1][2] |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Պարգևներ | |
Պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Ծնվել է 1925 թվականի մարտի 13-ին, Բուրնի խուտորում (այժմ` Լատվիայի Այիզպուտեի շրջան)։
Սովորել է Ձերվսկու վեցամյա հիմնական դպրոցում, Լիեպայսկի միջնակարգ 1-ին դպրոցում (1941-1944), Լիեպայսկի մանկավարժական համալսարանում (1945-1946), գեղարվեստի դպրոցում (1946-1948)։ Ավարտել է Ռիգայի Յա. Ռոզենտալի անվան գեղարվեստական դպրոցը (1949) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչություն բաժինը (Օտո Սկուլմեի արվեստանոցը) (1956)։
Դասավանդել է Ռիգայի Յա. Ռոզոնտալի անվան գեղարվեստի դպրոցում (1956-1961), Լատվիայի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնում (1976-1983) նկարչության ամբիոնում (1960-1973), եղել է հուշարձանային գեղանկարչության արհեստանոցի ղեկավար (1978 թվականից)։ Եղել է նույն ակադեմիայի ռեկտոր (1974-1976), պրոֆեսոր (1974)։ Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
Լատվիայի նկարիչների միության անդամ (1957 թվականից), 1968-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ Լատվիայի նկարիչների միության խորհրդի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության խորհրդի քարտուղար։ Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1983)։
Մահացել է 1983 թվականին փետրվարի 9-ին։ Թաղված է Ռիգայի Լենս գերեզմանատանը[3]։
Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1955 թվականից։ Լատվիայի ամենանշանավոր նկարիչներից մեկն է, «խիստ ոճի» ներկայացուցիչներից։ Աշխատանքների մեծ մասը առարկայական կոմպոզիցիաներ են և բնապատկերներ։ 1960-ական թվականներին փորձարկել է այդ ժամանակլատվիական գեղանկարչության համար նորարարական համարվող ֆակտուրային էֆեկտներով։
Առավել հայտնի աշխատանքներից են` «Ամուսինները վերադառնում են» (1957), «Հողի տերերը» (1960), «Կոշտուկավոր ձեռքեր» (1962), «Ռիգայի աշտարակները» (1965), «Անմահություն» (1968), «Հուլիս» (1970), «Կարտոֆիլի դաշտ» (1974), «Մոնտաժողները» (1977), «Վենետիկի գիշերով» (1981), «Էրիկա» (1975), «Եկաբ Կազակի դիմանկարը» (1982)։
Seamless Wikipedia browsing. On steroids.