From Wikipedia, the free encyclopedia
Զրոյական էներգիա ծախսող տուն,(անգլ.՝ zero-energy building, բարձր էներգաարդյունավետություն ունեցող շենք, որն ունակ է վերականգնվող աղբյուրներից էներգիա արտադրել տեղում և հավասար քանակությամբ սպառել այն ամբողջ տարվա ընթացքում[1]։ Սպառման համար պակաս էներգիա առաջացնելիս շենքը կոչվում է գրեթե զրոյական էներգիա սպառող տուն(անգլ.՝ near zero-energy building):
Այս տեսակի շենքի համար հաստատված սահմանումներ չկան, բայց կան մի քանի տարբերակ[2][3]։
Զրոյական սպառում ունեցող տները չեն օգտագործում բրածո վառելիք և իրենց համար անհրաժեշտ էներգիան ստանում են վերականգնվող աղբյուրներից[2]։ Դրանք կարող են լինել ավանդական շենքեր`մեծ արևային վահանակներով[5]։
Այս տների մեծ մասը կառուցված են հետևյալ սկզբունքների համաձայն. պահանջվող էներգիայի նվազեցում, ավելցուկային էներգիայի օգտագործում, արհեստական հովացման անհրաժեշտության նվազեցում, միկրոկլիմայի կառավարման բարձր արդյունավետ համակարգերի և այլ համակարգերի ապահովում, այդ թվում նաև լուսավորության՝ արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների[5]։
Դանիայում զրոյական էներգիայի տունը կարող է միացվել մեկ կամ մի քանի էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրական ցանց, կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, գազի բաշխման ցանց, կենսավառելիքի և կենսազանգվածի բաշխման ցանց[6]
Արդեն կառուցված զրոյական էներգիա սպառող տներից են Յարվենպյայի հաշմանդամների տունը (2,124 մ²)[7], Կուոպիոյի ուսանողական հանրակացարանը (2,124 մ²)[8], տուն մեկ ընտանիքի համար Մյանտյուհարյու քաղաքում(154 մ²)[9], Հիվինկիում 2013 թվականին կառուցված 160 մ² տներ մեկ ընտանիքի համար[10]։ Գրեթե զրոյական սպառմամբ տներ են կառուցվել Յակոբստադում (մեկ ընտանիք 165 մ²) և Լահթիում (կենսաթոշակառուների տուն 16500 մ²)[11]։
Կանադայում Զրոյական էներգիա ծախսող տունգաղափարի խթանման փուլն է[12]
Կանադայի հիպոթեկային և բնակարանային կորպորացիան ֆինանսավորեց կայուն բնակարանային շինարարության մրցակցություն «EQuilibrium»[13] նախագիծը՝ միավորելով պետության և անհատների ջանքերը։ 2006 թ.-ին տեղի ունեցավ մրցույթ, որտեղ 72 մասնակից նախագծերից հաղթեցին 12-ը, որոնցից առաջինը Քվեբեկի Իսթման քաղաքում գտնվող ÉcoTerra տունն էր։ Դրա պահպանման ծախսերը 60%-ով ավելի ցածր էր, քան համանման ստանդարտ տան[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.