Remove ads

Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ[5]), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք[6][7] Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան[8]։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան[1][9][10][11][12][13]։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է[14][15]։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև[16][17]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քարահունջ, Տեսակ ...
Thumb
Քարահունջ
Thumb
Քարահունջ
Thumb
Thumb
Տեսակհնագիտական հուշարձան, stone circle?, stone row? և մշակութային արժեք
Ստեղծումավելի քան մ․թ․ա․ 7500[1][2][3][4] – 14000
Երկիր Հայաստան
ԲնակավայրՍիսիան
Գտնվելու վայրՀայաստան Սիսիան, Հայաստան
Շինության ձևՇրջանաձև մեգալիթյան աստղադիտարան,
Ար աստծո տաճար[4]
Ներկա վիճակՊահպանվում է պետության կողմից և գտնվում է լավ վիճակում
ՀՀ ՊՄԱՀ9.6/6.1
կայք
 Zorats Karer Վիքիպահեստում
Փակել
Remove ads

Տեղադրություն

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′42″ ավ. ե.HGЯO[18]՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին[10]։

Անվանում

Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր։

Տարիք

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

Remove ads

Կառույցի նկարագրություն

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները[19]։

Մանրամասն տեղեկատվություն Գտնվելու վայրը, Համարներ ...
Քարահունջի քարերը, համարակալումն ու նկարագրությունը[20]
Գտնվելու վայրըՀամարներԸնդհանուր քանակըԸնդամենը անցքերովԿանգնածԿանգնած անցքերովՊառկածՊառկած անցքերովԹեքվածՎնասվցած
Կենտրոնական շրջան1-39
+29ա
40-15-91102
Լարագիծ40-59206831-36
Հարավային թև60-125,
+90ա,+62ա,
64ա,65ա
702725163210217
Հյուսիսային թև126-196
214-222
804928183530321
Հյուսիսարևելյան քարուղի197-199
208-212
822-4223
Առանձին քարեր200-202
207,213
511-21--
Ընդամենը62022385793783442049
Փակել

Կենտրոնական շրջան

Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում գտնվում է ավերակների մի կույտ (7x5) մ² չափով, որը հավանաբար եղել է կրոնական տաճար։ Հետաքրքիր է, որ նույն համաչափություններն ունի Գառնու տաճարը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ կենտրոնական շրջանն ու հյուսիս–արևելյան կարճ քարուղին, որը ուղղված է արևածագի կետին ամառային արևադարձի օրը, ծառայել է Ար աստծուն նվիրված հանդիսավոր արարողութոյւններին[20]

Հետազոտողների մի խումբ, որը օգտագործել է զգայուն մագնիսամետրեր, հայտնաբերել է, որ կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն[21]։

Հյուսիսային թև

Քարահունջի հյուսիսային թևը բաղկացած է 80 առանձին քարերից, որոնցից 49 անցքեր ունեն։ Թևի երկարությունը 136 մ է։ Հյուսիսային վերջավորությունը բաժանվում է արևմտյան և արևելյան քարուղիների, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 50 մ է[22]։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան մանր քարեր, որոնք ամենայն հավանականությամբ, դիտարկումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։ Նմանատիպ քարուղիներ կան նաև հարավային թևում։

Հարավային թև

Մոնումենտի հարավային թևը ձգվում է կենտրոնական շրջանից 75 մ դեպի հարավ, այնուհետև թեքվում դեպի արևմուտք–արևմուտք–հարավ ու շարունակվում ավելի քան 40 մ։ Այն կազմված է 70 քարերից, որոնցից 26–ի վրա անցքեր կան։ Հարավային թևի վերջավորությունից հետո կան շրջանաձև 3-8 մ տրամագծով գերեզմաններ[23]։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան մանր քարեր, որոնք ամենայն հավանականությամբ, դիտարկումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։

Հյուսիսարևելյան թև

Հյուսիս–արևելյան քարուղին կազմված է 8 քարից, որոնցից 2–ը ունեն անցքեր։ Քարուղու երկարությունը 36 մ է, լայնությունը՝ 8 մ և գետնից բարձր է 0,5 մ[22]։

Լրագիծ

Thumb
N 28 միայնակ կանգնած քարը

Լարը հատում է կենտրոնական շրջանը և որպես հյուսիսային թևի շարունակություն՝ միացնում է այն հարավային թևի հետ։ Լարը ընդգրկում է 20 քար, որոնցից 6 անցքեր ունեն[22]։

Առանձին կանգնած քարեր

Մոնումենտի տարբեր հատվածներում կան նաև առանձին կանգնած քարեր։ Դրանք կանգնեցված են արևելյան և արևմտյան կողմերում մինչև 90 մ և ավելի հեռավորության վրա։ Կան առնվազն 5 այսպիսի քարեր։ Դրանցից մեկը ունի անցք։ Հավանաբար այս քարերը օգտագործվել են նշանառության համար, ինչպես որ Մեծ Բրիտանիայի Սթոունհենջում Կրնկաքարը[24]։

Քարերի միջի անցքեր

Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտներում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։

Ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի ազիմուտները և տեղի անկյունները

Մանրամասն տեղեկատվություն Հ/Հ, Քարի համարը ...
Հարավային թևի ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի
ազիմուտները և տեղի անկյունները
Հ/ՀՔարի
համարը
Ազիմուտը
(կողմնացույցով)
Ազիմուտը
(ճշգրտում)
Բարձրություն
(աստիճան)
1.601681707.3
2.6218018150
3.631001023
4.642652675.5
5.6670767.5
6.6790944
7.7128528733
8.7612512518.5
9.7826526724
10.7990942.5
11.8125525720
12.8432532715
13.85707610
14.8980853.5
15.9713513425
16.9813513410
17.993053166
18.1082302322
19.1090518
20.1101351345.5
21.12232532716
Հյուսիսային թևի ուղիղ կանգնած քարերի միջի անցքերի
ազիմուտները և տեղի անկյունները
Հ/ՀՔարի
համարը
Ազիմուտը
(կողմնացույցով)
Ազիմուտը
(ճշգրտում)
Բարձրություն
(աստիճան)
1.12640436
2.128059
3.1291101117
4.1370090
5.13829029123
6.13924524810
7.14325288
8.14621521617.5
9.14713514610
10.1512152165.5
11.152055
12.1602552577
13.16160654.5
14.16222022210
15.1632302325
16.1642152167
17.16525025210
18.17722922713
19.1813353387
20.18311511621.5
21.18760647.5
Փակել

1.Երբ Az = 0° - Հյուսիսն է, 2.երբ Az = 90° - Արևելքն է։

Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են տրամագծում մինչև 12սմ։ Անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։

Remove ads

Կառույցի ուսումնասիրություն

Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թվականներին մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։ Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը[25][26][27][28][29][30][31][32][33][34][35]։

Շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ․Պ․Կլայները 1995 թ․–ին ուսումնասիրել է Քարահունջի տարածքը։ Նա ուշադրություն է դարձրել N68 քարին, որի փորված խորշի մեջ անձրևաջուր էր լցված։ Ջրի մակերեսից արտացոլված արևի ճառագայթը N69 քարի գագաթի հետ կազմում է որոշակի անկյուն։ Նա կարծիք է հայտնել, որ առանձին կանգնած N200 քարը խաղացել է նույն դերը, ինչ Սթոունհենջի հայտնի Կրնկաքարը։ Կլայները հայտնաբերել է նաև մի շարք գործիքներ, որոնք ամենայն հավանականությամբ առնչվել են աստղագիտությանը։

2001 թ․–ին Եվրասիական աստղագիտական միության նախագահ ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը իր երկու ասպիրանտների հետ հայտնաբերեց ևս N90ա պերիսկոպ–քարը, որը ընկած էր հարավային թևի մոտ գտնվող N90 քարի մոտ։

Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է։

Այսպիսին էր պրոֆ․ Բոչկարյովի առաջին գլխավոր կարծիքը։ Հետագայում նա կիրառեց այլ մեթոդներ։ 2003 թ․–ին նա ևս եկավ այն եզրակացության, որ Քարահունջը ավելի քան 7500 տարեկան է՝ նշելով, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է[1]։

Աշոտ Փիլիպոսյանի հնագիտական արշավախումբ

2013 թվականից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվում են հնագիտական պեղումներ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ։ Վերջինիս խոսքով նշեց, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այդպիսի ծավալով և այս մակերեսով պահպանվել է։ Ա. Փիլիպոսյանի խոսքով հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է և չի հանդիսանում աստղադիտարան, այլ իրենից ներկայացնում է դամբարանադաշտ[17]։ Հնագետի ասելով, նրանք աստղադիտարանի ո՛չ խողովակն ենք գտել, ո՛չ գործիքները[36]։

Աշոտ Փիլիպոսյանի հնչեցրած տեսակետը բուռն քննարկումների և վեճերի պատճառ է դարձել[17]։

Remove ads

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads