Անտոնելլո դա Մեսինաի նկար From Wikipedia, the free encyclopedia
Զինվորը (գերմ.՝ Der Condottiere), իտալական վերածննդի դարաշրջանի նկարիչ Անտոնելլո դա Մեսսինայի նկարներից։ Պահպանվում է Լուվր թանգարանում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զինվորը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անտոնելլո դա Մեսինա |
տարի | 1475 |
բարձրություն | 36 սանտիմետր և 36,2 սանտիմետր |
լայնություն | 30 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Իտալական նկարներ, 5-րդ սրահ |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
մակագրություն | 1475/Antonellus messaneus me pinxit |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portrait of a Man - Antonello da Messina - Louvre MI 693 Վիքիպահեստում |
Պատվիրատուի անունը հայտնի չէ։
Ոչ մեծ չափերի նկարից նայում է առնական երիտասարդ, որը չի փորձում լինել սիրալիր կամ որևէ մեկին դուր գալ։ Նա նայում է դիստանցիայով և կարծես սպառնանքով։ Պատկերի մուգ ֆոնը և մուգ հագուստը ընդգծում են լուսավորված դեմքը, որը լի է գոռոզությամբ և գրեթե թշնամանքով։
Նկարի անունը որոշվեց հետո՝ հանդիսատեսի տպավորությունների ներքո, ըստ որոնց նկարի կերպարի անսասան և թշնամանքով լի հայացքը հիշեցնում էր այդ ժամանակաշրջանի իտալական զինվորի։ Վերջիններիս համար իտալական հրաապարակներում դրվում էին քանդակներ, որոնք պատրաստվում էին իտալացի քանդակագործների կողմից (Ուչչելլո, Դոնատելլո, Անդրեա Վերրոկյո)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.