From Wikipedia, the free encyclopedia
Զելդա Ռուբինշտեյն (անգլ.՝ Zelda Rubinstein, մայիսի 28, 1933[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 27, 2010[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և իրավունքների պաշտպան, ավելի հայտնի է մեդիում Տանջինա Բերոնսի դերով «Պոլտերգեյստ» սարսափ ֆիլմում[3]։ Երկար տարիներ շարունակ Ռուբինշտեյնը հանդես է եկել որպես գաճաճ մարդկանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև գործունեություն է ծավալել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպությունների շարքերում[4]։
Զելդա Ռուբինշտեյն անգլ.՝ Zelda Rubinstein | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1933[1] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 27, 2010[2][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Peabody ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Զելդա Ռուբինշտեյնը ծնվել է Փենսիլվանիայում՝ Պիտսբուրգում, 1933 թվականին[5] լեհ-հրեա գաղթյալների ընտանիքում[5][6]։ Նա երեք երեխաներից ամենափոքրն է եղել և միակ գաճաճը իր ցեղում։ Երիտասարդության շրջանում նա մեծ բարդույթներ է ունեցել իր փոքր հասակի պատճառով և միայն մեծանալով է ազատվել դրանցից[5]։ Նրա կարճահասակության (130 սմ)[7] պատճառը հիպոֆիզի քչությունն է եղել, որը պատասխանատու է աճի հորմոնի համար։
Զելդա Ռուբինշտեյնը կրթաթոշակ է շահել Պիտսբուրգի համալսարանում սովորելու համար, որտեղ էլ ստացել է բակալավրի աստիճան բակտերոլոգիայի ոլորտում[8]։ 25 տարեկան հասակում տեղափոխվել է կալիֆոռնական Բերկլի քաղաք, որտեղ որոշ ժամանակ սովորել է տեղի համալսարանում[7] և աշխատել որպես բուժքույր արյան լաբորատորիայում[5]։
1970-ական թվականների վերջին Ռուբինշտեյնը հետաքրքրվել է դերասանական կարիերայով, հաճախել է դերասանական կուրսերի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նրա առաջին խոշոր դերը կինոյում դարձել է մեդիում Տանջինա Բերոնսը «Պոլտերգեյստ» ֆիլմում, ինչի համար նա ստացել է «Սատուրն» մրցանակ։ Հետագայում Ռուբինշտեյնը հայտնվել է ֆիլմի շարունակության երկու հատվաներում, սակայն առանձնապես հաջողություն չի ունեցել։ Նրա այլ հայտնի դերերը եղել են հաճախորդը «Ֆերնսիս» ֆիլմում, երգեհոն նվագողը «Տասնվեց մոմեր» ֆիլմում, Էլիս Մրեսմանը «Տանջող Ցավը» ֆիլմում, տիկին Սերենան «Փոքր կախարդը» ֆիլմում, միսիս Կոլինվուդը «Դիմակի տակ» ցնցանկարում, որը եղել է նրա վերջին դերը։
Կյանքի վերջին տարում Զելդա Ռուբինշտեյնը առողջական խնդիրներ է ունեցել երիկամների հիվանդության և թոքային անբավարարության պատճառով[9]։ 2009 թվականի դեկտեմբերին նա բուժում է անցել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Հաջորդ տարվա հունվարի 2-ին նա դուրս է գրվել[10], սակայն երկու շաբաթ անց մահացել է 76 տարեկան հասակում[5]։
Դերասանուհին ունեցել է մեկ աղջիկ՝ Նան Լուցը, հինգ թոռ և երեք ծոռ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.