From Wikipedia, the free encyclopedia
Զելա, քաղաք պատմական Փոքր Հայքում, իսկ ապա քաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Զելայի գավառակում[1][2]։ Գտնվում էր Ամասիա քաղաքից հարավ, Իրիս գետի վերին հոսանքում, նրա ձախակողմյան վտակներից մեկի ձախ կողմում, այգեվետ վայրում։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Զելա | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Զելայի գավառակ | |
Այլ անվանումներ | Զալաս, Զելաս, Զելե, Զելիա, Զիլ, Զիլե, Զիլեն | |
ԲԾՄ | 710±1 մետր | |
Բնակչություն | 55 673 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 60400 | |
Պաշտոնական կայք | zile.bel.tr | |
| ||
Ըստ Ստրաբոնի Զելան կառուցել է Ասորեստանի Շամիրամ թագուհին։ Քաղաքն ունի ամուր դիրք և կառուցված է բարձրադիր բլրի շուրջը, որի վրա գտնվում է միջնաբերդը։
Մթա 47 թվականին Հուլիոս Կեսարը Զելայի մոտ պարտություն մատնեց պոնտական թագավոր Փառնակին՝ ասելով «Եկա, տեսա, հաղթեցի» արդեն թևավոր դարձած նախադասությունը։
Հայերը կոտորվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանցից շատ քչերը փրկվեցին։ Ըստ տեղեկությունների ներկայումս քաղաքում ապրում են մոտ 35 հայեր, որոնք մոռացել են իրենց լեզուն և կրոնը։
XX դարի սկզբին ուներ 21000 հայ, թուրք, հույն և գնչու բնակիչ, որից 4200-ը հայեր էին։
Բնակչության հիմնական զբաղմունքը բրդյա, բամբակյա և մետաքսյա կտորների արտադրությունն ու երկրագործությունն էր։ Հայտնի էին Զելայի կտավը և մանուսա կոչվող գործվածքը։ Զելայի հայերը նաև զբաղվում էին առևտրով, արհեստագործությամբ և ոսորդությամբ։
Զելան ուներ Ս. Հակոբ և Ս. Նշան հայկական եկեղեցիներ։ Հնում քաղաքում գտնվել է հայկական Անահիտ աստվածուհու տաճարը։
Քաղաքի արևմտյան կողմում գտնվում է Սիվրիչա բլուրը, որի այգիներում երբեմն-երբեմն հայտնաբերվում են հին շինությունների հետքեր, իսկ հարավային մասում՝ Կազի բաբա, Կյուվերջինլիք բլուրների վրա կան հին գերեզմանների մնացորդներ։ Քաղաքի մոտ է գտնվում նաև Իսմայիլ տետե ուխտավայրը, ուր հաճախում են թե՛ հայերը, թե՛ թուրքերը։
Քաղաքում գործում էր երկու հայկական վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Մեսրոպյան[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.