From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Ճապոնիայում, Ճապոնիայի տնտեսության ճյուղ։ 2018 թվականին Ճապոնիան հյուրընկալել է 31,191,856 միջազգային զբոսաշրջիկ[1][2]։ Ճապոնիայում կան Համաշխարհային ժառանգության 21 օբյեկտ, ներառյալ Հիմեձի ամրոցը (հայտնի է նաև՝ որպես Սպիտակ ձկնկուլի ամրոց), Կիոտոյի և Նարայի պատմական հուշարձանները։ 2017 թվականի զբոսաշրջության և ճանապարհորդությունների մրցունակության մասին զեկույցում 141 երկրներից Ճապոնիան զբաղեցրել է 4-րդ տեղը՝ Ասիայի երկրների թվում ունենալով լավագույն ցուցանիշը։ Ճապոնիան գրեթե բոլոր առումներով ստացել է համեմատաբար բարձր գնահատականներ, հատկապես առողջապահության, հիգիենայի, պահպանության և անվտանգության ոլորտներում։
Գեղատեսիլ վայրեր այցելելու հին ավանդույթների ծագումը պարզ չէ, սակայն հայտնի է, որ վաղ էքսկուրսիաներից մեկը եղել է 1869[փա՞ստ] թվականին բանաստեղծ Մացուո Բասյոյի ուղևորությունը Ճապոնիայի այն ժամանակվա «ծայր հյուսիս»։ Դա եղել է այն բանից հետո, երբ փիլիսոփա Հայասի Ռաձանը 1643 թվականին դասակարգել է Ճապոնիայի երեք հայտնի բնապատկերները։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում (մոտ 1600 թվականից մինչև 1867 թվականին Մեյձիի հեղափոխությունը) երկրի սահմաններից ներս ուղևորությունները կարգավորվել են ճամփորդական կայանների (շուկուբա)՝ քաղաքների միջոցով, որտեղ ճանապարհորդները պետք է ներկայացնեին համապատասխան փաստաթղթեր։ Կայարաններում եղել են բեռնակիրներ, ախոռներ, իսկ հաճախ այցելվող երթուղիներում նաև բնակության և սննդի վայրեր[3]։
1641 թվականից մինչև 1853 թվականը Ճապոնիայում անցկացվել է ինքնամեկուսացման քաղաքականություն, որն իրականացվել է երկրում կառավարող Սյոգունատ Տոկուգավայի կողմից։ Այդ ընթացքում Ճապոնիան փակ է եղել օտարերկրացիների համար, որի պատճառով Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջություն գոյություն չի ունեցել։ Մեյձիի հեղափոխությունից և ազգային երկաթուղային ցանցի շինարարությունից հետո զբոսաշրջությունը դարձել է ավելի մատչելի հեռանկար, ինչպես Ճապոնիայի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար, որոնք օրինական հիմունքներով կարող էին մուտք գործել Ճապոնիա[4]։
2018 թվականին Ճապոնիան հյուրընկալել է 31,191,856 միջազգային զբոսաշրջիկ[5][6]։
Վայր | Երկիր | Զբոսաշրջիկներ 2017 | Աճ 2016-ից 2017 | Զբոսաշրջիկներ 2016 | Աճ 2015-ից 2016 | Զբոսաշրջիկներ в 2015 | Աճ 2014-ից 2015 |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Չինաստան | 7 355 800 | 15,4 % | 6 373 000 | 27,6 % | 4 993 689 | 107,3 % |
2 | Հարավային Կորեա | 7 140 200 | 40,3 % | 5 090 300 | 27,2 % | 4 002 095 | 45,3 % |
3 | Թայվան | 4 564 100 | 9,5 % | 4 167 400 | 13,3 % | 3 677 075 | 29,9 % |
4 | Հոնկոնգ | 2 231 500 | 21,3 % | 1 839 200 | 20,7 % | 1 524 292 | 64,6 % |
5 | ԱՄՆ | 1 375 000 | 10,6 % | 1 242 700 | 20,3 % | 1 033 258 | 15,9 % |
6 | Թաիլանդ | 987 100 | 9,5 % | 901 400 | 13,1 % | 796 731 | 21,2 % |
7 | Ավստրալիա | 496 100 | 11,2 % | 445 200 | 18,4% | 376 075 | 24,3 % |
8 | Մալայզիա | 439 500 | 11,5 % | 394 200 | 29,1 % | 305 447 | 22,4 % |
9 | Ֆիլիպիններ | 424 200 | 21,9 % | 347 800 | 29,6 % | 268 361 | 45,7 % |
10 | Սինգապուր | 404 100 | 11,7% | 361 800 | 17,2 % | 308 783 | 35,5 % |
Ընդամենը | 28 690 900 | 19,3 % | 24 039 053 | 21,8 % | 19 737 409 | 47,1 % |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.