From Wikipedia, the free encyclopedia
Զաքար Քեշիշյան (փետրվարի 15, 1968, Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան և Լիբանան), հայ երաժիշտ, շվիահար, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր։
Զաքար Քեշիշյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան կամ Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Զաքար Քեշիշյանը ծնվել է Լիբանանի Անջար քաղաքում։ Երաժշտական բարձրագույն կրթություն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1993 թվականին ավարտելով ժողովրդական գործիքների ֆակուլտետը։ 1996 թվականին ստացել է խմբավարի դիպլոմ, ինչպես նաև ավարտել է նույն կոնսերվատորիայի դիրիժորության ասպիրանտուրան։
Նա հիմնել է հետևյալ երգչախմբերը.
1998–2000 թվականներին Քեշիշյանը ղեկավարել է Բարսեղ Կանաչյան երաժշտական քոլեջը։ 2006–2009 թվականներին ղեկավարել է Կիլիկիո Կաթողիկոսության Շնորհալի երգչախումբը (Անթիլիաս, Լիբանան)։
Զաքար Քեշիշյանը դասավանդում է Լիբանանի ազգային բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայում, Բարսեղ Կանաչյան երաժշտական քոլեջում և Հայկազյան համալսարանում։ Նա նաև Շուշիի «Վարանդա», ինչպես նաև «Կարկաչ» մանկապատանեկան երգչախմբերի և Բեյրութի Հայկ երիտասարդական երգչախմբի և ժողովրդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է։
Ամուսնացած է դաշնակահար և բանաստեղծուհի Կամիլա Երկանյան Քեշիշյանի հետ և ունի մեկ որդի՝ Վահագն Քեշիշյանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.