From Wikipedia, the free encyclopedia
«Երևանի ոսկերչական գործարան - 1 Գնոմոն», բաց բաժնետիրական ձեռնարկություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում[3]։
Երևանի ոսկերչական գործարան | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1950[1] |
Երկիր | Հայաստան[2] |
Արդյունաբերություն | jewelry industry?[2] |
Հասույթ | 1,23 մլրդ ֏ (2022)[1] |
Կայք | yerjewel.com(անգլ.)(ռուս.) |
Բորսա | ՀՖԲ․ EVG1 |
Հիմնադրվել է 1950 թվականին (գործարան), «Արծաթագործ» արտելի հիման վրա։ Ոսկերչական գործարան է կոչվել 1965 թվականից։
Արտադրում է 85-90 տեսակի ոսկերչական իրեր, մատանիներ, ականջօղեր, շղթաներ, ապարանջաններ, կախազարդեր, կրծքազարդեր, վզնոցներ և այլ ոսկերչական զարդեր՝ բնական թանկարժեք, կիսաթանկարժեք և արհեստական քարե ներդիրներով[4]։ Արտադրությունը կազմակերպված է հոսքային եղանակով։ Ունի ձուլման, մամլման, հավաքման, քարամրացման, փայլեցման և այլ արտադրամասեր։
Խորհրդային շրջանում հումքի որոշ տեսակներ (թանկարժեք և կիսաթանկարժեք զմրուխտ, ադամանդ, սուտակ, շափյուղա են) 1951 թվականից կոոպերացման կարգով ստացել է Լենինգրադի և Սվերդլովսկի «Ռուսսամոցվետի» գործարաններից, Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանից։
Ընկերությանն է պատկանում «Գնոմոն» ոսկերչական խանութների ցանցը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.