Երվանդակերտ

քաղաք From Wikipedia, the free encyclopedia

Երվանդակերտ

Երվանդակերտ, բերդաքաղաք (ավան, քաղաք) Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառում, իսկ ավելի ուշ Ախճա անվանումով գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Սուրմալուի գավառում[2]։ Գտնվում էր Արշարունիք կամ Երասխաձոր գավառի ծայր արևելյան շրջանում, Արաքսի և Ախուրյանի գետախառնուրդի մոտ, Արաքսի աջ ափին, բլրի վրա, Երվանդաշատ մայրաքաղաքի դեմ-դիմաց[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդակերտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բերդաքաղաք, Երկիր ...
Բերդաքաղաք
Երվանդակերտ
Thumb
Շինության ավերակներ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի նահանգ
ԳավառՍուրմալուի գավառ
ՀամայնքԿարսի մարզ (Թուրքիա)
Հիմնադրված էմ.թ.ա. 3-րդ դար թ.
Այլ անվանումներԱգճկալա, Ագջակալե, Ախճա, Աղջախալե, Աղջակալա, Աղջաղալա, Աքճաքալե, Աքճեխալե, Աքչեհքալահ[1]
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փակել

Երվանդակերտը ի սկզբանե եղել է բերդ, սակայն բերդի շուրջ հետագայում բարեկարգ բնակավայր է ձևավորվել և բնակավայրը բերդից վերածվել է բերդաքաղաքի, իսկ ապա և քաղաքի։ XVII դարից այն հիշատակվում էր որպես գյուղ[3]։

Անվան ստուգաբանություն

Օտարները բնակավայրին տվել են Աղջաղալա կամ Աղջակալա անվանումները, որը թարգմանաբար նշանակում է «սպիտակ բերդ»[1]։

Պատմություն

Բնակավայրը կառուցվել է մթա III դարի վերջերին և II դարի սկզբերին՝ Երվանդունիների վերջին թագավորի կողմից։ Եղել է թագավորական դաստակերտ[4]։

Մովսես Խորենացին տվել է Երվանդակերտի բանաստեղծական նկարագիրը[4]

«Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետն մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ ու բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմի հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան իր երկու շրթունքներով»։
- Մովսես Խորենացի

Բնակավայրը կարևոր էր ստրատեգիական առումով, քանի որ պաշտպանում էր Երվանդաշատ մայրաքաղաքը հսկելով Արաքսի ափով ձգվող միջազգային տարանցիկ ճանապարհը։

Բերդն ուներ բուրգավոր ամուր պարիսպներ և դեպի Արաքս գետ տանող գաղտնի ճանապարհ։ Դրա պատճառով էլ բերդը համարվում էր հելենիստական ժամանակաշրջանի ամենահայտնի դժվարամատույց բերդերից մեկը[1]։

Կարճ ժամանակում բերդի շուրջը ծավալվում է ընդարձակ բնակավայրը, որը բերդը վերածում է Երվանդաշատ մայրաքաղաքի խոշորագույն արվարձանի։

Ըստ մատենագիրների IV դարում Երվանդակերտ բերդի շուրջը փռված քաղաքամասը ուներ ավելի քան 50 000 ընտանիք[1]։

360-ական թվականներին պարսից արքա Շապուհ II-ի արշավանքների արդյունքում Երվանդակերտը գրավում և ավերվում է։

Հետագայում Երվանդակերտը դարձել է Կամսարական նախարարական տան սեփականությունը[4]։

Մինչև XVII դարը, ըստ Առաքել Դավրիժեցու վկայությունների, Երվանդակերտը մնում էր որպես խոշոր բնակավայր և ամրոց։ Օտարները նրան տվել էին Աղջաղալա անվանումը։ Այնուհետև բնակավայրը շատ տուժեց Շահ Աբբասի և Ամիրգունա խաների արշավանքի ժամանակ։ Այնուամենայնիվ բնակավայրը պահպանեց իր գոյությունը մինչև XX դարի սկզբները[1]։

1647 թվականին բնակավայրով անցել է ֆրանսիացի ուղևոր Լա Կրոզը և նկարագրել է բնակավայրը[3]։

Պատմամշակութային կառույցներ

Ախուրյանի երկու ափերին պահպանվել են Երվանդակերտի պարիսպների, հին շինությունների, ինչպես նաև միջնադարյան մի եկեղեցու կամ մատուռի ավերակները[4]։

Եվրոպական հեղինակները նշում են, որ Երվանդակերտ-Աղջաղալայի և Մարմետ-Կարակալայի միջև պահպանել են հնում Արաքսի վրա ձգված կամրջի բեկորները։ Այդ կամրջով Երվանդակերտը կապվում էր Երվանդաշատ մայրաքաղաքի հետ:[փա՞ստ]

Աղբյուրներ

Գրականություն

  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968
  • Առաքելյան Բ․ Ն․, Որտե՞ղ են գտնվել Երվանդաշատ և Երվանդակերտ քաղաքները, «ՊԲ4», 1965, № 3

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.