Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ, Անգլիայի կողմից մղված գաղութային պատերազմ Աֆղանստանը ենթարկեցնելու նպատակով։ Համառ պայքարի արդյունքում բրիտանացիները ստանալով Քաբուլի իշխանությունների հավատարմությունը դուրս բերեցին իրենց զորքերը երկրից։
Թվական | 1878 |
---|---|
Մասն է | Անգլո-աֆղանական պատերազմներ |
Վայր | Emirate of Afghanistan? և Աֆղանստան |
Արդյունք | Բրիտանացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն | Աֆղանստանի էմիրայություն |
Հրամանատարներ | |
Ռոբերտս Ֆրեդերիկ | Շիր Ալի, Մուհամեդ Այուբ-Խան |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
1850 սպանված 5000-ը վիրավոր | ոչ քիչ քան 5000 մարտական կորուստ |
Ընդհանուր կորուստներ |
Ինչպես և Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ անգլիացիները ներխուժեցին Աֆղանստան, դժգոհելով վերջիններիս ռուսամետ քաղաքականությունից[1][2]։ 1878-1881 թվականներին անգլո-հնդկական զորքերը գեներալ-մայոր Ռոբերտս Ֆրեդերիկի հրամանատարությամբ ջախջախում են աֆղաններին մի շարք բնակավայրերում, գրավում են՝ Ջալալաբադը, Ղանդահարը և Քաբուլը։ Ամիրա Շիր-Ալին պարտություն կրելով, իշխանությունը թողնում է որդուն՝ Յաղուբ-խանին և հեռանում Ռուսական տիրույթներ[3]։
1879 թվականի մայիսի 26-ին նորանշանակ ամիրա՝ Յաղուբ-խանը բրիտանիացիների հետ կնքում է Գանդամակի պայմանագիրը՝ որով Բրիտանիային է հանձնում մի շարք տարածքներ, և Քաբուլ է թողնում բրիտանացի գեներալ-նահանգապետ՝ Լուի Կավանյարիին[4]։ Նույն թվականի սեպտեմբերի 3-ին Կավանյարին իր ուղեկիցների հետ սպանվում է՝ ինչը հանգեցնում է նոր ռազմական գործողությունների։ Յաղուբ-խանը հրաժարական է տալիս և անգլիացիների պաշտպանության ներքո տեղափոխվում է Հնդկաստան։ Բրիտանական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Քաբուլը և Ղանդահարը, իսկ Քաբուլի բրիտանական կայազորին սպառնացող աֆղանական ապստամբությունը չեզոքացվում է Ռոբերտս Ֆրեդերիկի կողմից։
1879 թվականի վերջին երկրում սկսվում է նոր ժողովրդական ապստամբություն, որին մասնակցում է շուրջ 100 հազար մարդ։ 1880 թվականին Հերաթից Ղանդահար շարժվող Մուհամմեդ Այուբ-խանի ուժերը Մայվանդի ճակատամարտում ջախջախում են անգլիացիներին, սակայն Ղանդահարի պատերի մոտ աֆղանները պարտվում են Քաբուլից ժամանած գեներալ Ռոբերտսի ուժերին, և նահանջում են Հերաթ։ 1881 թվականին Այուբ-խանը դարձյալ ուղևորվում է Ղանդահար, սակայն դարձյալ պարտություն կրելով փախչում է Պարսկաստան։
Այդ ժամանակ 1870 թվականին ռուս գեներալ Աբրամովի մոտ Սամարղանդ փախած՝ Աբդուր-Ռահմանը հետևելով հայրենիքում ծավալված իրադարձություններին, որոշում է նոր պայքար մղել գահի համար։ 1880 թվականին հաստատվում է Աֆղանական Թուրքեստանում և հավաքում է մի շարք համախոհներ[5]։
Բրիտանական հրամանատարության խորհրդով Աբդուր-Ռահմանի հետ բանակցության է մեկնում Լեպել Գրիֆֆինը։ Բանակցության ընթացքում Աբդուր-Ռահմանը հասնում է բրիտանացիների կողմից իրեն Աֆղանստանի ամիրա հռչաակելուն։ 1880 թվականի հուլիսի 22-ին Աբդուր-Ռահմանը նշանակվում է ամիրա, իսկ բրիտանացիները Աֆղանստանում նոր ղեկավարություն նշանակելուց հետո հեռանում են[6]։
Տես նաև
Գրականություն
- Barthorp, Michael. 2002. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. Cassell. London. ISBN 0-304-36294-8
- Gathorne-Hardy, Gathorne (1878). . Publications of the National Union. Westminster: National Union of Conservative and Constitutional Associations.
- Walker, Phillip Francis. Afghanistan: A Short Account of Afghanistan, Its History, and Our Dealings with It. London: Griffith and Farran (1881).
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.