Remove ads
Ջոն Ֆորդի ֆիլմ-դրաման (1940) From Wikipedia, the free encyclopedia
«Երկար ճանապարհ դեպի տուն» (անգլ.՝ The Long Voyage Home), ռեժիսոր Ջոն Ֆորդի ֆիլմ-դրաման, որի պրեմիերան կայացել է 1940 թվականի նոյեմբերի 11-ին։ Սցենարը գրվել է Դադլի Նիկոլսի կողմից Յուջին Օ'Նիլի «Լուսինը Կարիբյան ծովի վրա», «Դեպի արևելք` Կարդիֆ», «Երկար ճանապարհ դեպի տուն» և «Զոնայում» (1914-1918) մեկ գործողությամբ պիեսների հիման վրա, միասնական ընդհանուր կերպարներով՝ «Գլենկերն» անգլիական մտացածին շոգենավի թիմով։ Չնայած Ֆորդի ամենահայտնի գործերից չէ ֆիլմը, այն, այնուամենայնիվ, մինչև հիմա լավ է ընդունվում։
Երկար ճանապարհ դեպի տուն անգլ.՝ The Long Voyage Home | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1], դրամա[1][2] և մարտաֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և նավարկելու արվեստ |
Թվական | 1940, հոկտեմբերի 8, 1940[3] և նոյեմբերի 22, 1940[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ֆորդ[1][4][2] |
Պրոդյուսեր | Ուոլթեր Վոնգեր |
Սցենարի հեղինակ | Յուջին Օ'Նիլ և Դադլի Նիքոլս |
Դերակատարներ | Ջոն Ուեյն[5][4][2], Թոմաս Միտչել[5][2], Իեն Հանթեր[5][2], Բարրի Ֆիցջերալդ[5][2], Ջոն Քուեյլեն[5][2], Միլդրեդ Նեթվիկ[5][2], Ուորդ Բոնդ[5][4][2], Ջի Էմ Կերիգան, Ուինդհեմ Սթենդինգ[5], Ուիլֆրիդ Լոուսոն[5][4][2], Արթուր Շիլդս[5][4][2], Դուգլաս Ուոլթոն[5], Հարրի Թենբրուք[5], Ջեք Փենիք[5], Ջո Սոյեր[5], Լայոնել Փեյփ[5], Ռաֆայելա Օտտիանո[5], Բիլլի Բևան[6], Ջեյմս Ֆլավին[6] և Հարրի Վուդս |
Օպերատոր | Գրեգ Թոլանդ |
Երաժշտություն | Ռիչարդ Հեյգմեն |
Մոնտաժ | Շերման Թոդ |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 682 495 $ |
The Long Voyage Home Վիքիպահեստում |
Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակի 6 անվանակարգեր` լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար (Դադլի Նիկոլս), լավագույն օպերատորական աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Գրեգ Տոլանդ), լավագույն երաժշտություն (Ռիչարդ Հեյջմեն), լավագույն մոնտաժ (Շերման Թոդ), լավագույն հատուկ էֆեկտներ (Ռ. Թ. Լեյթոն, Ռեյ Բինջեր, Թոմաս Տ. Մոուլթոն)։
Գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերի ժամանակ[7]։ Վեստ Ինդիայի բարերում գիշերային գինարբուքից հետո «Գլենկերն» տրամպային բեռնատար շոգենավի թիմը վերադառնում է նավ և ուղղություն վերցնում դեպի Բալթիմոր, որտեղ նրանց սպասում է պայթուցիկի բեռը։ Սպասվում է երկար ճանապարհ դեպի տուն` Անգլիա` պայթուցիկներով բեռնված նավում, իսկ թիմում լարվածությունը մեծանում է…
Դերասան | Դեր |
---|---|
Ջոն Ուեյն | Օլե Օլսեն |
Թոմաս Միտչել | Ալոիզիուս «Դրիսկ» Դրիսկոլ |
Իեն Հանթեր | «Սմիթթի» Սմիթ» Դրիսկոլ |
Բարրի Ֆիցջերալդ | Կոկի |
Ուիլֆրիդ Լոուսոն | կապիտան |
Ջոն Քուեյլեն | Ակսել Սուոնսոն |
Միլդրեդ Նեթվիկ | Ֆրիդա |
Ուորդ Բոնդ | Յանկ |
Արթուր Շիլդս | վերհանիչ |
Ջո Սոյեր | Դևիս |
Ջեք Փենիկ | Ջոնի Բերգման |
Անկախ կինոպրոդյուսեր Ուոլթեր Վանգերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ է մտել այս ֆիլմի ստեղծման ժամանակ, որի համար նա վարձել է ամերիկյան հայտնի ինը նկարիչների, որոնք որակի ապահովման համար պահանջել են երեք բան` թեմայի ընտրության ազատություն, արտադրական ստուդիաներ և ֆիլմերի դիտման սենյակ։ Այս առաջին փորձի արդյունքում 11 օրիգինալ նկարներ են ստացվել։ Հոլիվուդյան կինոարտադրության մեջ նման մասշտաբի և նպատակի ոչ մի այլ ձեռնարկություն նախկինում չի իրականացվել։
Ֆիլմը կինոթատրոններում կորցրել է 224 336 դոլար[9]։ Որոշ քննադատներ ենթադրել են, որ ֆիլմը դուր չի եկել հանրությանը, քանի որ այն չափազանց մռայլ էր և ռոմանտիկա չուներ[10]։
Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Բոսլի Քրաուզերին դուր է եկել ֆիլմի սցենարը և ռեժիսուրան և նա գրել է. «Ջոն Ֆորդը իսկապես ստեղծել է ժամանակակից Ոդիսական` դաժան և բարդ ֆիլմ` աշխարհի ջրերով թափառող մարդու անվերջ պատմությունը պատմող, որը փնտրում է իր հոգու խաղաղությունը... այն դաժան է ու անողոք, և միայն մի կարճ ժամանակ է պարունակում կարեկցանք իր անկեղծությամբ մարդկային խղճուկ թերությունների հանդեպ։ Բայց այն մեկն է առավել ազնիվ ֆիլմերից` երբևէ էկրանին հայտնված. այն խորաթափանց հայացք է դեպի փոքրիկ մարդկանց սրտերը, և քանի որ այն ցույց է տալիս, որ մարդկային թուլությունից ինչ-որ ազնվություն է բխում, այն ավելի մեծ բավականություն է բերում, քան հերոսների ամենասուրբ երկրպագությունը»[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.