Երիկամային ավազան

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Երիկամային ավազան կամ երիկամի ավազան, միզածորանի ձագարաձև լայնացած հատվածն է երիկամում։ Երիկամային ավազանը այն հատվածն է, որտեղ միանում են երկու կամ երեք մեծ բաժակները։ Այն կազմված է լորձաթաղանթից՝ ծածկված փոփոխական էպիթելով, և ստորադիր շարակցահյուսվածքային սեփական թիթեղից։ Մեզը միզածորան է անցնում երիկամային ավազանի միջոցով։ Երիկամային ավազանում կարող են առաջանալ և՛ որոշ քաղցկեղներ, և՛ պիելոնեֆրիտ։

Արագ փաստեր Երիկամային ավազան, Տեսակ ...
Remove ads
Remove ads

Կլինիկական նշանակություն

Երիկամային ավազանում կարող են առաջանալ և՛ որոշ քաղցկեղներ, և՛ պիելոնեֆրիտ, իսկ երիկամաքարային հիվանդության դեպքում քարերը կարող են խցանել ամբողջ երիկամային ավազանը կամ միայն մի հատվածը։ Երիկամային ավազանի չափսը մեծ դեր է խաղում հիդրոնեֆրոզի աստիճանը գնահատելիս։ Նորմայում ավազանի տրամագիծը փոքր է 4մմ-ից 32 շաբաթականից մեծ պտղի մոտ և 7մմ՝ հետագայում[3]։ Չափահաս մարդկանց 13%-ի մոտ ավազանի լայնակի տրամագիծը 10մմ է[4]։

Remove ads

Ստուգաբանություն

Երիկամային ավազան անվանումը ծագել է լատիներեն "pelvis" բառից, որն արտացոլում է ավազանի և՛ ձևը, և՛ ֆունկցիան՝ հավաքելով մեզը բաժակներից և ձագարի նման դատարկելով միզածորանի մեջ[5]։ Երիկամային ավազանը երբեմն անվանում են նաև pyelum (հուն․՝ πύελος pýelos, "trough", ‘anything hollow’), pyelo նշանակում է ավազան։

Լրացուցիչ նկարներ

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads