From Wikipedia, the free encyclopedia
«Բասկետբոլի Եվրալիգա» (անգլ.՝ Euroleague Basketball), Եվրոպայի մասշտաբով ակումբային բասկետբոլի բարձրագույն առաջնություն, որտեղ հանդես են գալիս ակումբներ՝ ՖԻԲԱ-ի եվրոպական բաժանմունքի անդամ 18 երկրներից։ Հովանավորչական պատճառներով լիգան սկսած 2010-11 խաղաշրջանից կոչվում է «Թուրքական ավիաուղիների եվրալիգա» (անգլ.` Turkish Airlines Euroleague): Մրցումները կառավարվում են Եվրոպական բասկետբոլային լիգաների միության (ULEB) կողմից։ Յուրաքանչյուր խաղաշրջանի ընթացքում Եվրալիգան ցուցադրվում է աշխարհի շուրջ 191 երկրներում։ Միացյալ Նահանգներում և Կանադայում ցուցադրվում է NBA TV-ով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրալիգա | |
---|---|
Տեսակ | սպորտային լիգա |
Կարգախոս | I Feel Devotion (ես նվիրվածություն եմ զգում) |
Նախորդող | ՖԻԲԱ Եվրալիգա |
Հիմնադրված | 1958 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Տարածաշրջան | Եվրոպա |
CEO և հախագահ | Ջորդի Բերտոմեու |
Թիմերի քանակ | 30 (ընդհանուր) 24 (խմբային փուլ) |
Հերուստւտեսային գործընկեր | Euroleague TV |
Կայք | euroleague.net |
Եվրալիգայի առաջին խաղարկությունը տեղի է ունենում 1958 թ.-ին։ Այդ ժամանակ լիգան կոչվում էր «Եվրոպայի չեմպիոնների գավաթ», որն իր հերթին ստեղծվել էր ՖԻԲԱ-ի կողմից և ղեկավարվում էր հենց վերջինիս կողմից մինչև 2000 թ.-ը, որից հետո ղեկավարությունն անցնում է ULEB-ի՝ Եվրոպական բասկետբոլային լիգաների միության ձեռքը։
Առաջին չեմպիոնը դառնում է Ռիգայի բանակայինների ակումբը (ASK Rīga)։ Ամենաշատ տիտղոսներ հաղթել է «Ռեալ Մադրիդը» (ընդահուր՝ 8 անգամ)։ Իտալական ակումբները միասին նվաճել են 13 տիտղոս։ Եզրափակիչ խաղերում ամենաշատը հանդես է եկել Թել Ավիվի «Մակկաբի» ակումբը (14 անգամ, որոնցից 5 անգամը դարձել է չեմպիոն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.