Եվրասիական ջրաքիս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եվրասիական ջրաքիսը (լատ․՝ Mustela lutreola), աքիսների ցեղին պատկանող տեսակ է։ Կոչվում է նաև ռուսական ջրաքիս։ Ունի մի քանի ենթատեսակներ։
Եվրոպական ջրաքիս | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||||
Mustela lutreola | ||||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||||
(շագանակագույն) Պահպանված տարածվածությունը (կարմիր) Նոր բնակեցված (նարնջագույն) Հնարավոր է պահպանված/ոչնչացած | ||||||||||||||||||||||||||
|
Գիշատիչ կաթնասուն է։ Ունի երկար մարմին և կարճ պոչ։ Վերջույթները կարճ են, իսկ մատներն իրար միացած են թույլ զարգացած լողաթաղանթով։ Գլուխը և աչքերը փոքր են։ Ականջները փոքր են և կլորավուն։ Եվրոպական ջրաքիսի դունչը սպիտակ է։ Նրանցից որոշները կարող են ունենալ սպիտակ բծեր կոկորդի, կրծքավանդակի և ստամոքսի վրա։ Մարմնի երկարությունը կազմում է 30-45 սմ, պոչի երկարությունը՝ 12-20 սմ։ Արուների քաշը հասնում է մինչև 800 գ, իսկ էգերինը՝ 600-700 գ։ Խիտ, փայլուն մորթին մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ է, կարող է ունենալ մուգ շագանակագույնից մինչև սև գունավորում, իսկ ստորին մասը՝ շագանակագույն է։ Եվրոպական ջրաքիսի մորթին և մարմինը հարմարեցված են ջրային պայմաններում ապրելու համար։ Այս կենդանին կարող է լողալ և սուզվել ջրի մեջ։
Տարածված է Ռուսաստանի Եվրոպական մասի և Հարավարևելյան Սիբիրի հարթավայրային շրջաններում։ Հանդիպում է նաև Ուկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում և Կովկասում։ Եվրոպական ջրաքիսը բնակվում է խիտ բուսականություն ունեցող գետերի ափերին, երբեմն լճերի ափերին։ Նրան հազվադեպ կարելի է հայտնաբերել քաղցրահամ ջրերից ավելի քան 100 մետր հեռավորության վրա։
Եվրոպական ջրաքիսը չի ընդլայնում իր տարածքները, քաղցրահամ ջրերում սննդի հնարավոր առատ լինելու պատճառով։ Եվրոպական ջրաքիսն ունի ինչպես մշտական բներ, այնպես էլ ժամանակավոր կացարաններ։ Բները կառուցված են լինում ծղոտից, մամուռից, մկան բրդից և թռչունների փետուրից։ Եվրոպական ջրաքիսն առավել ակտիվ է մթնշաղին և գիշերվա ընթացքում։
Սնվում է մկնակերպ կրծողներով, ջրային առնետներով, գորտերով, թռչուններով, ծառերի սերմերով, միջատներով, խեցգետնակերպերով և մանր ձկներով։ Սովորաբար որսի է դուրս գալիս մթնշաղին և գիշերով։ Բնության մեջ նրա հիմնական թշնամին ջրասամույրն է։
Զուգավորվում է փետրվարից մինչև մարտ ամիսներին։ Հղիության տևողությունը՝ մոտավորապես 35-72 օր. ձագերը ծնվում են ապրիլին և մայիսին։ Կարող է ունենալ 2-7 ձագ, սակայն սովորաբար լինում է շուրջ չորս կամ հինգ ձագ։ Չորս շաբաթ անց ձագերը բացում են իրենց աչքերը։ Էգերը սեռահասուն են դառնում 1 տարեկանում։ Բնական պայմաններում ապրում է 4-6 տարի, իսկ անազատ պայմաններում՝ մինչև 10 տարի։
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր Էջում «խիստ վտանգված» կարգավիճակով։ Այն ունի թանկարժեք մորթի, որի պատճառով հայտնվել է անհետացման եզրին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական ջրաքիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական ջրաքիս» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.