From Wikipedia, the free encyclopedia
Ես գազանանոցում (անգլ.՝ Me at the zoo), ՅուԹյուբ բեռնված առաջին տեսահոլովակն է, 2005 թվականի ապրիլի 23-ին, ժամը 8։ 27-ին բեռնել է «jawed» մականունով մասնակիցը՝ կայքի համահիմնադիր Ջավեդ Քարիմը (անգլ.՝ Jawed Karim)[1][2][3]։ Նա մասնակցային հաշիվ էր բացել ՅուԹյուբում նույն օրը[4]։
19 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը նկարել է Յակով Լապիցկին Սան Դիեգոյի գազանանոցում, տեսահոլովակում Քարիմն է, որ կանգնած է փղերի դիմաց և ասում է, որ նրանք ունեն «իսկապես, իսկապես, իսկապես երկար կնճիթներ» (անգլ.՝ "really, really, really long trunks")[5][6]։
Լավ, այսպիսով մենք փղերի դիմաց ենք, զիլ է, որ այս տղերքը իսկապես, իսկապես, իսկապես երկար կնճիթներ ունեն, և դա շատ զիլ է։ Ու դա հիմնականում այն է, ինչ պետք է ասել։ |
All right, so here we are in front of the elephants, the cool thing about these guys is that they have really, really, really long trunks, and that's, that's cool. And that's pretty much all there is to say.
Լոս Անջելես թայմսը (անգլ.՝ Los Angeles Times) գրել էր, որ սա ՅուԹյուբ բեռնված առաջին տեսահոլովակն է, որը առանցքային դեր է խաղացել, փոխել մարդկանց մեդիա օգտագործելու ձևը և օգնել նրանց մտնել 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակների ժամանակաշրջանը[7]։ Օբսերվերը (անգլ.՝ The Observer) արտադրանքը որակել «վատ»[5]։ Տեսահոլովակը ունեցել է ավելի քան 40 մլն դիտում և ավելի քան 300000 մեկնաբանություն[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.