From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտացորենի փաթիլներ, եգիպտացորենի հատիկներից ստացվող սննդամթերք[1]։
Ենթատեսակ | Չոր նախաճաշեր, cereal flakes? և food preserve? |
---|---|
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Ստեղծման տարեթիվ | 1895 |
Հիմնական | եգիպտացորենի ալյուր |
Cornflakes Վիքիպահեստում |
Նմանատիպ մթերքները պատրաստվում են ցորենի, բրնձի, վարսակի և այլ մշակաբույսերի հատիկներից։
Եգիպտացորենի փաթիլների խատմությունն սկիզբ է առնում 19-րդ դարի սկզբում։ «Բաթլ-Կրիկ» առողջարանի սեփականատերերը՝ դոկտոր Ջոն Հարվի Քելլոգը և նրա եղբայր Վիլլ Քիտ Քելլոգը, Միչիգան նահանգի համանուն քաղաքում եգիպտացորենի ալյուրից պատրաստում էին ինչ-որ ուտեստ, բայց նրանց անհրաժեշտ էր առողջարանի որոշակի անհետաձգելի գործերի պատճառով դադարեցնել ուտեստի պատրաստումը։ Երբ նրանք վերադարձան, հայտնաբերեցին, որ եգիպտացորենի ալյուրը փչացել է։ Քանի որ նրանց բյուջեն խիստ սահմանափակ էր, Քելլոգի եղբայրները, այնուամնեայնիվ, որոշեցին օգտագործել այդ ալյուրը. նրանք խմոր պատրաստեցին , որը սեղմվեց, և ստացվեցին փաթիլներ ու գնդիկներ։ Եղբայրները հուսահատությունից որոշեցին բովել այդ փաթիլները, և պարզվեց՝ դրանցից մի մասը դարձել էր օդային, իսկ մյուս մասը խռթխռթան նյութակազմվածք ուներ։
Արդյունքում այս փաթիլներն առաջարկվեցին դոկտոր Քելլոգի հիվանդներին՝ որպես նոր ուտեստ, և մատուցվելով կաթով և զեֆիրով՝ դրանք մեծ տարածում ստացան։
Փաթիլներին շաքարավազ ավելացնելով՝ Վիլլ Քիտ Քելլոգը դրանց համը շատ ավելի հաճելի ու ընդունելի դարձրեց։ Այսպիսով՝ 1894 թվականին օրիգինալ եգիպտացորենի փաթիլները պատենտավորվեցին ամերիկացի բժիշկ Ջոն հարվի Քելլոգի կողմից։ 1906 թվականին Քելլոգներն սկսեցին սննդի նոր տեսակի զանգվածային արտադրությունը և հիմնեցին սեփական ընկերությունը՝ Kellogg’s-ը, որը մինչ օրս էլ հանդիսանում է եգիպտացորենի փաթիլների և չոր նախաճաշերի արտադրության առաջատարը լինել։
Պատրաստման տեխնոլոգիան ներառում է եգիպտացորենի հատիկներից թաղանթների հեռացումը, սաղմերի առանձնացումը, հատիկի ստացումը, ինչին հաջորդում է վերջինիս եփումը աղաշաքարավազային օշարակի մեջ, հետո բարակ շերտեր են պատրաստում և 140 °C ջերմաստիճանում բովում վառարաններում՝ մինչ խռթխռթան դառնալը։
Պատրաստի փաթիլները կարելի է պատել գլազուրով, ինչպես նաև լցոններով՝ ընկույզով, ցուկատով, հրուշակեղենի փշուրներով և այլն[2]։
Եգիպտացորենի փաթիլները կարող են կիրառվել որպես ինքնուրույն մթերք։ Որպես կանոն՝ եգիպտացորենի փաթիլները, ինչպես և մուսլին, ուտում են՝ ավելացնելով սառը կաթ։
Մեր օրերում եգիպտացորենի փաթիլները համարվում են միջազգային մթերք, որը երեխաների համար սիրելի քաղցրավենիք է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.