From Wikipedia, the free encyclopedia
Դվար(ա)կա (գուջ. દ્વારકા, Հինդի द्ाार англा, անգլ.՝ Dwarka, Dvarka, Dwaraka, Dvaraka), քաղաք Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ջամնագար շրջանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Դվարկա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Dwarka Taluka? | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Բնակչություն | 38 873 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 2892 | |
Փոստային դասիչ | 361335 | |
| ||
Գտնվում է Արաբական ծովի ափին՝ Կաթիյավար թերակղզու արևմտյան մասում։
Համաձայն 2001 թվականի համահնդկական մարդահամարի՝ Դվարկայի բնակչությունը կազմում էր 33 614 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 53 %, կանայք՝ 47%։ Մեծահասակների գրագիտության մակարդակը կազմել է 64 %, ինչը բարձր է միջին հնդկական մակարդակից (59,5%)։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 72 %, կանանց շրջանում՝ 55 %: Բնակչության 13 % -ը մինչև 6 տարեկան երեխաներ էին։
Սանսկրիտ գրականության մեջ Տրվում է քաղաքի մեկ այլ անվանում՝ Դվարավատի[1][2]։ Դվարական հինդուիզմի յոթ սուրբ քաղաքներից մեկն է։ Այստեղ է գտնվում Կրիշնայի ամենահայտնի տաճարներից մեկը՝ Դվարակադիշան։ Ըստ «Մահաբհարատայի» և Պուրանների՝ Դվարական Կրիշնայի Հին թագավորության մայրաքաղաքն էր։ Նկարագրվում է, որ Կրիշնայի մահից հետո սկզբնական Դվարական ընկղմվել է ծովի հատակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.