From Wikipedia, the free encyclopedia
Դորչեսթեր (անգլ.՝ Dorchester, հն.՝ Durnovaria, Durinum, սաքսոներեն՝ Dornceaster), քաղաք և քաղաքացիական ծուխ (համայնք) Անգլիայի հարավարևմտյան մասում, Ֆրոմ գետի ափին, երկրի մայրաքաղաք Լոնդոնից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Լա Մանշի ափից 10 կիլոմետր հեռավորության վրա[2]: Դորսեթ կոմսության և դրա կազմի մեջ մտնող Ուեսթ Դորսեթ (West Dorset-Արևմտյան Դորսեթ) շրջանի վարչական կենտրոնն է[3]: Զբաղեցնում է շուրջ 5 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 16 171[4], 2011 թվականի տվյալներով՝ 19 060[5][6]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դորչեսթեր | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Համայնք | Դորսետ | ||
Մակերես | 4,92 կմ² | ||
ԲԾՄ | 55 մետր | ||
Բնակչություն | ▲21 358 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01305 | ||
Փոստային դասիչ | DT1 | ||
Պաշտոնական կայք | dorchester-tc.gov.uk | ||
| |||
Քաղաքում պահպանվել են հինհռոմեական ժամանակների բազմաթիվ ավերակներ, ինչպես նաև XVI—XVII դարերի ճարտարապետության ուշագրավ նմուշներ: «Ահեղ դատաստանի գիրք»՝ Domesday Book խորագրով հայտնի ձեռագիր մատյանում (1086) բնակավայրը հիշատակված է Dorecestre/Dorecestra անուններով[7]:
Դորչեսթերը անգլիացի նշանավոր գրող Թոմաս Հարդիի ծննդավայրն է:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.